Անձը ցանկանում է զբաղվել օնլայն վաճառքով

Marianna.

Բարև Ձեզ:
Ուզում եմ զբաղվել օնլայն վաճառքով՝ մանկական խաղալիքների։
1. Դրա համար անհրաժեշտ է բացել ԱՁ, թե՞ ՍՊԸ: Եթե ես նաև այլ տեղ գրանցված աշխատող եմ, ո՞ր տարբերակն է նախընտրելի այս դեպքում:
2. Ամսական և տարեկան ի՞նչ հարկեր և վճարներ է պետք անել:
3. ՀԴՄ կտրոն է պե՞տք տրամադրել յուրաքանչյուր վաճառքի համար: Եթե ֆիզ. անձին հաշիվ ուզենամ դուրս գրեմ, դրա համար պարտադի՞ր է այդ ֆիզ. անձի անձնագրային տվյալներ ունենալ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1. ԱՁ-ն բավարար է: Եթե նաև այլ տեղ գրանցված աշխատող եք, ապա Ա/Ձ-ի դեպքում, ուրեմն ժամանակային առումով դուք հեռու կլինեք անմիջական ղեկավարման գործառույթներից:
2. Ամսական և տարեկան ի՞նչ հարկեր և վճարներ է պետք անել: Կախված է նարանից, թե ինչ կարգավիճակով հանդես կգաք:
3. ՀԴՄ կտրոն է պե՞տք տրամադրել յուրաքանչյուր վաճառքի համար: Այո:
Եթե ֆիզ. անձին հաշիվ ուզենամ դուրս գրեմ, դրա համար պարտադի՞ր է այդ ֆիզ. անձի անձնագրային տվյալներ ունենալ: Այո:

Marianna Hov

Շնորհակալ եմ մեկնաբանելու համար։
Կարո՞ղ եք ասել նաև.
1. Եթե շրջանառության հարկով սկսեմ աշխատել, ապա այս դեպքում վճարվելիք հարկերն ու վճարները կսահմանափակվե՞ն միայն ամսական 5 000 շահութահարկ, ամսական 5 000 սոց. վճար, տարեկան 12 000 դրամ որպես դրոշմանիշային վճար և իմ տարեկան շրջանառության 5%-ի չափով տոկոսադրույք:
2. Եթե ես ԱՁ-ի միակ աշխատողն եմ + տնօրենը, և իմ հիմնական աշխատավայրում ժամային գրաֆիկով գրանցված եմ որպես 8 ժամյա աշխատող, արդյո՞ք ժամային տեսակետից խնդիր չի լինի:
3. Հետ վերադարձը ինչպե՞ս է կարգավորվում։ Եթե ես վերադարձի հնարավորություն եմ ընձեռում հաճախորդին օնլայն վաճառքի դեպքում, որ, եթե ապրանքը չհավանի կամ չուզենա կարող է տեղում հետ տալ առաքիչին, այդ դեպքում՝ վերադարձի պահը ինչպե՞ս է կարգավորվում: Արդյո՞ք ՀԴՄ կտրոնների հաճախակի վերադարձ անելու դեպքում կասկածելի չի լինի իմ գործունեությունը կամ դրանից ելնելով ավել վճարներ ստիպված չեմ լինի անելու:

Tigran

1. Եթե շրջանառության հարկով սկսեմ աշխատել, ապա այս դեպքում վճարվելիք հարկերն ու վճարները կսահմանափակվե՞ն միայն ամսական 5 000 շահութահարկ, ամսական 5 000 սոց. վճար, տարեկան 12 000 դրամ որպես դրոշմանիշային վճար և իմ տարեկան շրջանառության 5%-ի չափով տոկոսադրույք: 5 տոկոսի մասով ունեք անմիջական ծախսերի գծով հարկի գումարի նվազեցման հնարավորություն 4 տոկոսի չափով:
2. Արդեն գրել էի չէ որ ժամանակային առումով դուք հեռու կլինեք անմիջական ղեկավարման գործառույթներից, խնդիր կա:
3. Կասկածելի լինելը որոշվում է դրանց առավել հաճախ լինելու փաստերով, ոչ թե մի քանի դեպքով:

Nerses

1. Բացեք ԱՁ:
2. Կախված ինչ հարկատեսակով եք աշխատելու տարբեր են հարկերի հաշվարկման և վճարման կարգը:
3. ՀԴՄ կտրոնը պետք է տրամադրեք յուրաքանչյուր գնորդին առանձին, ԱՁ չհանդիսացող անձին հաշիվ եք գրելու անձնագրային տվյալներով:

Marianna Hov

Շնորհակալ եմ մեկնաբանելու համար։
Կարո՞ղ եք ասել նաև.
1. Եթե շրջանառության հարկով սկսեմ աշխատել, ապա այս դեպքում վճարվելիք հարկերն ու վճարները կսահմանափակվե՞ն միայն ամսական 5 000 շահութահարկ, ամսական 5 000 սոց. վճար, տարեկան 12 000 դրամ որպես դրոշմանիշային վճար և իմ տարեկան շրջանառության 5%-ի չափով տոկոսադրույք:
2. Եթե ես ԱՁ-ի միակ աշխատողն եմ + տնօրենը, և իմ հիմնական աշխատավայրում ժամային գրաֆիկով գրանցված եմ որպես 8 ժամյա աշխատող, արդյո՞ք ժամային տեսակետից խնդիր չի լինի:
3. Հետ վերադարձը ինչպե՞ս է կարգավորվում։ Եթե ես վերադարձի հնարավորություն եմ ընձեռում հաճախորդին օնլայն վաճառքի դեպքում, որ, եթե ապրանքը չհավանի կամ չուզենա կարող է տեղում հետ տալ առաքիչին, այդ դեպքում՝ վերադարձի պահը ինչպե՞ս է կարգավորվում: Արդյո՞ք ՀԴՄ կտրոնների հաճախակի վերադարձ անելու դեպքում կասկածելի չի լինի իմ գործունեությունը կամ դրանից ելնելով ավել վճարներ ստիպված չեմ լինի անելու:

karine

Եթե այդ խաղալիքները Դուք չեք ներմուծում, հարմար է բացեք Ա/Ձ: Ինչ հարկեր պետք է վճարեք կախված է, թե ինչ հարկատեսակով կաշխատեք և կունենաք արդյոք աշխատող։ Այո, յուրաքանչյուր գնորդի առանձին ՀԴՄ կտրոն պետք է տրամադրեք։ Իսկ ֆիզ. անձին հաշիվ դուրս են գրում անձնագրային տվյալների հիման վրա։

Աննա

Այո, կարող եք լինել և՛ վարձու աշխատող, և՛ բացել Ա/Ձ, և՛ ունենալ որևէ գործունեություն: Պետական ռեգիստրում լրիվ բավարար է անհատ ձեռներեց գրանցվելը: Հարկային առումով պետք է նաև գրանցվեք էլեկտրոնային հաշվետվություններ ուղարկելու համար: Հարկերի վճարումը կախված է լինելու Ձեր գործունեության ծավալներից: Նաև շահութահարկ, որպես անհատ ձեռնարկատեր: Կարող եք զանգահարել 098160368