Հերմինե Գևորգյան.
Բարև ձեզ: Խնդրում եմ մի հարցում ինձ օգնել: Ես ցանկանում եմ զբաղվել մենթալ թվաբանության դասավանդմամբ: Արդյո՞ք ես կարող եմ առանց ԱՁ հիմնելու գործունեություն ծավալել և հարկային ինչպիսի՞ պարտավորություններ կունենամ: Հավելեմ, որ միայն ես եմ աշխատելու:
Կարող եք դիմել հարկային ու գրանցվել որպես ֆիզ. անձ գործունեություն ծավալող: Բայց սա այն դեպքում, եթե տարեկան 24 մլն-ից ավել չեք ստանալու: Այս դեպքում հարկայինի հետ պարտավորություններ չեք ունենա: Սա նման կլինի տանը դասապատրաստում անողներին: Եթե ավելի լուրջ բան եք ուզում, բացեք ԱՁ, որից հետո գրանցվեք հարկային էլեկտրոնային էջում ու միկրոձեռնարկատիրության հայտ ներկայացրեք: Հարկ չեք վճարի, բայց տարեկան շրջանառության հաշվետվություն կհանձնեք: Այս դեպքում կամ պիտի ՀԴՄ ունենաք կամ վճարները ստանաք բանկով:
Կարող եք գրանցվել որպես ֆիզ. անձ միկրոձեռնարկատեր, ստանալ արտոնագիր և գործել: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է համարվում, եթե հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում է գործունեության իրականացման որևէ ժամանակահատվածի (հարկային տարվա ընթացքում ընտրված ցանկացած հաշվետու ամսվա կամ մեկից ավելի հաշվետու ամիսների կամ հարկային տարվա կամ հարկային տարիների) համար մինչև տվյալ գործունեության տեսակն իրականացնելը կամ տվյալ գործունեության տեսակը շարունակելը: Հարկային մարմինը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է իր կողմից սահմանված ձևով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագիր: