Նաիրա.
Բարև ձեզ:
Ընկերս որոշել է դռների և պատուհանների արտադրության փոքր ձեռնարկություն ստեղծել։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի և ի՞նչ վճարներ։ Նաև ՀԴՄ սարք ունենալու անհրաժեշտություն կա՞ արդյոք։
Կանխավ շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Նաիրա.
Բարև ձեզ:
Ընկերս որոշել է դռների և պատուհանների արտադրության փոքր ձեռնարկություն ստեղծել։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի և ի՞նչ վճարներ։ Նաև ՀԴՄ սարք ունենալու անհրաժեշտություն կա՞ արդյոք։
Կանխավ շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հստակեցրեք, թե ինչ կարգավիճակով եք ցանկանում գործել, կամ կգործեք միկրոբիզնեսի դաշտում՝ մինչև 24 մլն դրամ տարեկան, կամ շրջ. հարկի՝ 115 մլն դրամ տարեկան շեմով: Իսկ ՀԴՄ սարք ունենալու պահանջը օրենքով կա, եթե փոխանցումով աշխատեք, մեկ է ձևական պահանջը ՀԴՄ ունենալու կա։ Դռների և պատուհանների տեսակը՝ փայտի՞ց, թե՞ պլաստմասսայից, հետագայի համար է սա կարևոր:
Մետաղապլաստե և ալյումինե դռների ու պատուհանների արտադրություն է՝ մինչև 24 մլն դրամ տարեկան շեմով։ Հնարավոր է՝ մենակ աշխատի կամ մեկ աշխատող ունենա։ Ձեզ շատ շնորհակալություն:
Դուք կարող եք սկզբնական միկրոձեռնարկատիրության սուբյեկտ լինել, իսկ երբ ծավալները մեծանան, նոր անցնեք շրջ. հարկի: Եթե բացեք Ա/Ձ, վճարելու եք միայն 12 000 դրամ դրոշմանիշային վճար Ա/Ձ-ի համար և յուրաքանչյուր աշխատողի համար 5 000 դրամ + 2,5 % սոց. վճար + 1 000 դրամ դրոշմանիշային վճար, ՍՊԸ-ն նույնը։ Տարբերությունը՝ ՍՊԸ-ն անպայման աշխատող պետք է ունենա, Ա/Ձ-ն կարող է մենակ աշխատել, բայց Ձեր պարագայում արտադրություն մենակ սխալ է։ Մնացած հարցերով կարող եք զանգահարել 093245605:
Ուրեմն կգործեք միկրոձեռնարկատիրության դաշտում, միայն չմոռանաք ներկայացնել հայտարարություն ԱՁ կամ ՍՊԸ գրանցման պահից 20 օրվա ընթացքում։ Եթե ունենաք աշխատող, յուրաքանչյուր աշխատողի համար վճարելու եք ամսական 5 000 դրամ և մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը հարկային մարմին եք ներկայացնելու եկամտային հարկի հաշվարկ՝ միկրոձեռնարկատիրությունում ներգրավված վարձու աշխատողների համար։