Արթուր.
Բարև ձեզ: Ես ուզում եմ զբաղվել էլիտար բնակարանների անվտանգության սպասարկման գործով, ինձ հարկավոր է ՍՊԸ բացե՞լ, թե՞ ԱՁ-ն բավական է, և ո՞րը խորհուրդ կտաք ու ինչի՞ համար, մի խոսքով՝ մանրամասն: Կանխավ շատ շնորհակալ եմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արթուր.
Բարև ձեզ: Ես ուզում եմ զբաղվել էլիտար բնակարանների անվտանգության սպասարկման գործով, ինձ հարկավոր է ՍՊԸ բացե՞լ, թե՞ ԱՁ-ն բավական է, և ո՞րը խորհուրդ կտաք ու ինչի՞ համար, մի խոսքով՝ մանրամասն: Կանխավ շատ շնորհակալ եմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե հենց սեփականատերն էլ է աշխատելու, խորհուրդ կտամ Ա/Ձ բացել, որ աշխատավարձից հարկը քիչ լինի, հակառակ դեպքում՝ ՍՊԸ, և որպես տնօրեն քիչ աշխատացնելով՝ հարկ քիչ կառաջանա: Շրջ. հարկով 5 % կհարկվեք: Եթե Ա/Ձ բացեք, Ա/Ձ-ի համար ամեն ամիս պետք է վճարեք 5 000 դրամ եկամտային հարկ + 5 000 դրամ սոց. վճար + 1 000 դրամ դրոշմանիշային վճար: Այլ աշխատողների առկայության դեպքում՝ աշխատավարձի 23 %-ը եկամտային հարկ + 2,5 % սոց. վճար + 1 000 դրամ դրոշմանիշային վճար:
Ըստ տվյալ ոլորտի օրենքի՝ մասնավոր պահնորդական գործունեության համար հարկավոր է բացել ՍՊԸ, ՓԲԸ..: Բացեք ՍՊԸ, դա օրենքով է, Ա/Ձ-ով չի կարելի, և առևտրային այլ գործունեությամբ զբաղվելու իրավունք չունեն: Լիցենզիայի համար պետք է դիմեք ոստիկանություն, աշխատակիցները պետք է անցնեն որակավորում: Լիցենզիայի հայտին կից պետք է ներկայացնել պահնորդի և (կամ) թիկնապահի՝ համապատասխան որակավորման ստուգումը հավաստող փաստաթղթի, ինչպես նաև այդ անձանց անձնագրերի և նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները: Լիցենզիայի պետ. տուրքի չափը 500 000 դրամ է: Հաջորդող հարցերի համար գրեք այստեղ լրացուցիչ:
Հարգելի Տիգրան, ի՞նչ որակավորում պետք է անցնեն աշխատողները և որտե՞ղ:
Որակավորման հարցով զբաղվում է ոստիկանությունը՝ ըստ կառավարության 27.12.2012թ. թիվ 1671-Ն որոշման, որի հիման վրա տալիս են պահնորդի վկայական: Որակավորումն ստուգվում է թեստավորման առաջադրանքների միջոցով՝ էլեկտրոնային եղանակով: Թեստավորման առաջադրանքը գնահատվում է դրական՝ 6 հարցից 5-ին թեկնածուի ճիշտ պատասխանելու դեպքում: Եթե վերջնական կորոշեք զբաղվել, ասեք, կհամագործակցենք:
Դուք զբաղվու՞մ եք այդ գործով, Տիգրան ջան: Եթե բանակում չեմ ծառայել հիվանդության պատճառով, կարո՞ղ եմ հիմնել տենց ՍՊԸ: Պահնորդի վկայական տալիս են աշխատողների՞ն, դա տալիս են ոստիկանությունի՞ց: Իսկ ինձ է՞լ են ինչ-որ վկայական տալիս, թե՞ միայն լիցենզիա ոստիկանությունից: Եթե դադարեցնեմ ՍՊԸ-ի գործունեությունը, ինչ-որ տույժ-տուգանք կա՞, թե՞ ոչինչ, երբ ուզեմ, կարող եմ փակել: Իսկ տարեկան կամ ամսական գումար պե՞տք է վճարեմ ոստիկանությանը, թե՞ միայն լիցենզիայի համար 500 000 դրամ ու վերջ, էլ կապ չեմ ունենա ոստիկանության հետ: Միայն աշխատողների փոփոխության հարցո՞վ պետք է ոստիկանությունից պահնորդի վկայական վերցնենք: Աշխատողի ազատումն ու ընդունումը ո՞նց է լինում: Շատ շնորհակալ եմ:
Արթուր, դրանով չեմ զբաղվում, բայց քանի որ բաներ կա՝ գիտեմ, ինձ թույլ եմ տալիս որպես խորհրդատու մարդկանց ինֆորմացիա տալ: Կարող եք հիմնել, Ձեզ վկայական չի հասնում, պետք է բանակ ծառայած լինել: Պահնորդի կյանքն ու առողջությունը պետք է ապահովագրվեն գործատուի հաշվին, առնվազն յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ անցնում է վերապատրաստում: Լիցենզիայի համար պետ. տուրքը 500 000 դրամ է՝ մի անգամ, տարեկան չի: Աշխատողի ազատումն ու ընդունումը կատարվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որակավորման վկայականի հիման վրա: Եթե իրոք ունեք կապեր, նախնական պայմանավորվածություն, և ցանկանում են, որ դա Դուք անեք, որ ուրիշը չանի, կարելի է աշխատել, կազմակերպել:
Կմանրամասնե՞ք գործունեության տեսակը, ի՞նչ եք հասկանում էլիտար բնակարանների անվտանգության սպասարկման տակ, այսինքն՝ տեղադրում եք անվտանգության սպասարկման սարքավորումնե՞ր, թե ո՞նց:
Հարգելի Ալլա, ամեն շենքում կանգնացնեմ 1 հոգի անվտանգության աշխատող, այսինքն՝ ունենամ 1 շենքի համար 3 հոգի աշխատող, 24 ժամը մեկ փոխվեն:
Մանեի նշածին կավելացնեմ, որ ամեն աշխատողի համար պետք է նաև հաշվարկեք գիշերային հավելում և, եթե անցնեն շաբաթական 40 ժամը, նաև հաշվարկեք արտաժամյա: Գործունեությունը հարկվելու է շրջանառության հարկով՝ 5 %-ով:
Զանգահարեք անվճար խորհրդատվության համար՝ 093 09 03 71:
Տիգրան ջան, փաստորեն եթե բանակում չեմ ծառայել, չեմ կարող այդ գործունեությամբ զբաղվել, լիցենզիա ունենալ: Իսկ տեղյա՞կ եք՝ կարո՞ղ եմ ՍՊԸ բացել և մատուցել դասընթացների ծառայություններ կամ, ասենք, ներմուծմամբ զբաղվել, թե՞ որ չեմ ծառայել, այդ գործերով էլ չեմ կարող զբաղվել:
Դու կարող ես լինել ՍՊԸ-ի հիմնադիր, տնօրեն, քեզ վկայական չեն տա, կարող ես լիցենզիա ունենալ, անձամբ քեզ չի հասնում որակավորման վկայական, պետք է մարդկանց հավաքագրես, գնան որակավորվեն, որ լիցենզիայի համար կարողանաս դիմես: Պահնորդականի լիցենզիայով ՍՊԸ-ով չես կարող զբաղվել, մատուցել դասընթացների ծառայություններ կամ, ասենք, ներմուծմամբ զբաղվել, օրենքով արգելել են, կարող ես այլ ՍՊԸ-ով անել:
Տիգրան ջան, եթե ես ծառայած լինեի, ինձ լիցենզիա կտայի՞ն առանց մարդ հավաքագրելու: Ո՞րն է տարբերությունը ծառայածի ու իմ միջև: Իսկ իմ աշխատողները պետք է բոլորը ծառայած լինե՞ն: Մերսի շատ:
Նայիր ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2012 թվականի օգոստոսի 30-ի N 1152-Ն որոշումը:
Իսկ, Տիգրան ջան, եթե ծառայած լինեի, այդ գործում ի՞նչ առավելություն կունենայի: Շատ շնորհակալ եմ:
Քեզ որակավորում կտային, կարող էիր անգամ ուրիշի մոտ էլ աշխատել: