Գևորգ.
Բարև ձեզ։ Խնդրում եմ, օգնեք։
Ես 34 տարեկան եմ, ծրագրավորող եմ ու աշխատում եմ արտասահմանյան ֆիրմայի հետ հեռակա։ Գրանցված չեմ ոչ մի տեղ։ Ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ (կամ ուրիշ ի՞նչ տարբերակ խորհուրդ կտաք)։
Ուզում եմ իմանալ հնարավոր հարկման տեսակների ու չափերի մասին:
Որպես ծրագրավորող միկրոբիզնեսի դաշտում գործեկ չեք կարող,օրենքով չի թույլատրվում: Կարող եք գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր, գործել շրջհարկի համակարգում վճարելով ամսեկան 5000 դրամ շահութահարկ, ամսեկան 5000 սոցվճար, տարեկան 12000 դրոշմանիշային վճար:Շրջհարկն էլ եռամսյակային շրջանառության 5 տոկոսի չափով: Կամ կարող եք աշխատել իրենց հետ պայմանագրով, հարկայինում հաշվառվել որպես ֆիզ.անձ հարկ վճարող, որի դեպքում կվճարեք 23 տոկոս եկամտային հարկ, իսկ սոցվճարը որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտների 5 տոկոսի չափով:
ԱՁ գրանցվելն ավելի ձեռնտու է: Կարող եք աշխատել շրջանառության հարկով: Այս դեպքում ամսական վճարում եք 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ սոց. վճար, եթե կատարող եք, տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար, եռամսյակը շրջանառության 5 տոկոսի չափով շրջ. հարկ:
Շնորհակալ եմ օգնության համար: