Նազելի.
Բարև ձեզ: Ես տան պայմաններում դիմահարդար եմ, հիմա ցանկանում եմ բացել փոքրիկ կրպակ` 8-10քմ: Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ: Խնդրում եմ ասել` ի՞նչ վճարներ պետք է կատարեմ, ՀԴՄ պե՞տք է, թե՞ ոչ: Իմ ամսական եկամուտը 60 000 – 100 000 է, ԱՁ բացելու դեպքում աշխատելու եմ մենակ:
Բարև Ձեզ: Եթե գրանցեք ընտանիքի անդամ, կարող եք աշխատել որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ և ազատվել հարկերից: