Նարինա․
Ողջույն ձեզ։ Ես ապրում եմ Ռուսաստանի Դաշնությունում, անհրաժեշտություն է առաջացել գրանցել ԱՁ Հայաստանում։ Ես հայկական անձնագիր ունեմ և գրանցում ՀՀ-ում, կարդացի ինտերնետում, որ օնլայն կարգով հնարավոր է ԱՁ գրանցել իմ անունով և արդեն իմ կողմից տրված հավաստագրով, մեր ներկայացուցիչը կարող է մեզ օգնել։ Կարո՞ղ եք ինձ խորհուրդ տալ՝ ինչպե՞ս դա անել․
1․ Ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ հաճախականությամբ պետք կլինի անել:
2․ Ի՞նչ չափի պարտադիր հարկային վճարումներ պիտի արվեն:
Ու թե էլի նրբություններ կան, խնդրում եմ, գրեք։
Նախօրոք շնորհակալություն։
Նրբությունների մասով լավ կանեք գրեք, թե ինչ գործունեություն եք իրականացնելու, որպեսզի պարզ դառնա՝ հարկման որ համակարգով եք աշխատելու: Ա/Ձ գրանցվելու համար պետք է վճարվի 3 000 դրամ պետ. տուրք: Կարող եք նաև հարցնել էլ փոստով: Աշխատողներ ունենալու դեպքում ամեն ամիս ներկայացնելու եք եկամտային հարկի հաշվետվություն, իսկ հարկային հաշվետվությունները ստորագրելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ ու ակտիվ էլեկտրոնային ստորագրություն, դա ցանկանում եք Դու՞ք անել, թե՞ որևէ լիազորված անձի միջոցով:
Ձեր հարցը պետք է մանրամասնեք ճիշտ պատասխան ստանալու համար։ Այո, կարող եք առցանց գրանցվել, հաշվետվություններ հանձնել:
Նախ պիտի ԱՁ-ն գրանցեք, հետո մանրամասնեք, թե ինչ գործունեություն եք ծավալելու։ Հետո աշխատողների եկամտային հարկի հաշվետվություն պետք է ներկայացնեք, իսկ քանզի առցանց է՝ էլեկտրոնային ստորագրությունով։ Բայց ավելի լավ է հաշվապահական ընկերության դիմեք, էնտեղ նրբություններ կան, որ աննկատ են շատ մեզ համար, բայց կարևոր են։ ՀԻմա լավ գրասենյակներ բարեբախտաբար գործում են, հլը մի բան էլ ավել են անում։ Օրինակ՝ https://aasmea.am/hy/members-and-membership-ից, լավ առաջարկներ ունեն։ Կարևորը Ձեր գործերին հաջողություն։