Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. գյուղական համայնքներում ուզում եմ արվեստի դպրոց բացել: Ինձ հաշվապահորեն կօգնեք ՀԿ բացեմ, թե՞ ՓԲԸ: Եվ խնդրում եմ հարկերի մասով կասեք, ո՞րն է ավելի շահեկան: Մի հարց էլ. ես իմ միջոցներով եմ շենքը կառուցելու, տարածքը անհատույց է տրամադրվում, ի՞նչ նվազեցումներ կարող եմ անել իմ ծախսերից և ի՞նչ հարկատեսակով եմ աշխատելու:
Կանխավ շնորհակալ եմ:
Արվեստի դպրոց բացելու համար ավելի լավ է ՀԿ բացել կամ հիմնադրամ, ՓԲԸ-ն դրա համար պետք չի: Շենքը կառուցելու եք, թե՞ նորոգելու: Կառուցման համար շին. թույլտվություն է պետք գալու: Ծախսերի նվազեցումների հնարավորության համար ճիշտ է գործել շահութահարկի դաշտում: Եթե կցանկանաք կարող եք զանգել 099455932:
Եթե շենքը Դուք եք կառուցելու, ապա լավ կլինի բացեք ՍՊԸ և գործեք ընդհանուր հարկման դաշտում, որպեսզի կարողանաք ծախսերը նվազեցնեք և ԱԱՀ հաշվանցեք։
Շնորհակալ եմ, Տիգրան ջան:
Բարև Ձեզ: Հիմա պայմանները փոխվեց: Շենքը տրամադրվում է, ուղղակի թեթև վերանորոգում է պետք անել: Կարո՞ղ եմ շրջհարկով աշխատել և նվազեցումներ անել այդ ծախսերը 5% -ից:
Շրջհարկով աշխատելու դեպքում նվազեցումների հնարավորություն տրված է առևտրով ու հանրային սննդով զբաղվողների համար, ավելի լավ է շահութահարկի ու ԱԱՀ-ի համակարգում աշխատեք, մի վախեցեք դրանից, պետք լինի կկապնվեք ու կխորհրդակցեք մեր հետ:
Հարգելի Գայանե, շրջհարկով աշխատելու պարագայում նվազեցումներ չեք կարող անել։ Մինչև 24 միլիոն շրջանառությունը կարող եք գործել նաև միկրոձեռնարկատիրության համակարգում։