Անձը ցանկանում է գեղեցկության սրահ բացել

Արամ.

Բարև ձեզ: Ք.Աբովյանում ուզում եմ բացել գեղեցկության սրահ, որտեղ լինելու է 1 մատնահարդար և 1 դիմահարդար: Ինչպե՞ս գրանցվենք հարկայինում, որ վճարները մինիմալ լինեն: Այս ոլորտում սկսնակ ենք և հարկերից տեղյակ չենք: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Գրանցվեք որպես Ա/Ձ՝ դիմելով պետ. ռեգիստր, ավտոմատ կգրանցեն հարկայինում: Կնքեք տարածքի վարձակալության պայմանագիր, եթե չունեք սեփական տարածք։ ՀԴՄ ունենալու պահանջ կա: Մինչ այդ պետք է հարկային հաշվետվությունների համակարգ մուտքի գրանցման, կոդերի խնդիրը լուծեք, որ կարողանաք հաշվետվությունները ներկայացնել: Դիմեք, կօգնենք, կարող եք կապվել՝ 099455932:

Արամ

Այս գործունեությունը միկրոբիզնե՞ս է համարվում։

Տիգրան

Այո:

Ալլա

Աշխատողներին պետք է հայտով գրանցեք, աշխատողների համար վճարելու եք 5 000 դրամ եկամտային հարկ, 2.5 % սոց. վճար, 1 000 դրամ դրոշմանիշային վճար: Եվ հիշեք, որ չեք կարող վաճառել ներկ կամ այլ դիմահարդարման պարագաներ:

Լյուդմիլա

Բարև ձեզ։ Իսկ ՀԴՄ-ն ո՞նց է լինում գեղեցկության սրահում, այսինքն` հաշվապահորեն։

Ալլա

Գնում եք ՀԴՄ, տանում և գրանցում եք հարկայինում Ձեր գործունեության հասցեի վրա։ Հետո ամեն հաճախորդի վճարման դիմաց տալիս եք ՀԴՄ կտրոն։

Արամ

Իսկ որ ասում են փոքր բիզնեսը ազատվում է հարկերից, դա ի՞նչ է նշանակում:

Տիգրան

Դա նշանակում է՝ որոշ հարկերից, ոչ բոլոր, այն էլ միկրոյի ռեժիմի մեջ գործողների համար:

Արամ

Ձեզանից շատ շնորհակալ եմ:
Իսկ նոր սերնդի ՀԴՄ որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել նորմալ գնով։