Անձը ցանկանում է բացել կարի արտադրամաս

Շուշան Զաքյան.

Բարև ձեզ: Ես դերձակ եմ և ցանկանում եմ բացել կարի արտադրամաս (3 կարի մեքենա): Կցանկանայի իմանալ Ա/Ձ-ի և Միկրոբիզնեսի տարբերությունը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ամիկում

Ամեն դեպքում ԱՁ եք բացում, Ձեր անձնագրով 3000 դրամ պետտուրք եք վճարում հենց ռեգիստրում մի քանի րոպեում գրանցում են:
Կարծում եմ նկատի ունեիք շրջհարկի և միկրոձեռնարկատիրության դաշտերի տարբերությունը: Ձեր գործնեության մասով կարող եք օգտվել միկրոձեռնարկատիրության առավելությունից:
Միկրոյի դեպքում ԱՁ-ի մասով վճարվում է միայն դրոշմանիշային վճար տարեկան 12000: Աշխատողների մասով ամսեկան 5000 եկամտահարկ, աշխատավարձի 2.5% -ի չափով սոցվճար՝ եթե կատարող է, 1000 դրոշմանիշ:
Շրջհարկի դեպքում ԱՁ-ի մասով ամսեկան 5000 շահութահարկ, 5000 սոցվճար՝ եթե կատարող է, տարեկան 12000 դրոշմանիշ, եռամսյակը շրջանառության 5% -ի չափով շրջհարկ: Աշխատողների մասով ամսեկան աշխատավարձի 2.5% -ի չափով սոցվճար՝ եթե կատարող է, 23% -ի չափով եկամտահարկ և 1000 դրոշմանիշ:
Կան ամսեկան, եռամսյակային, տարեկան հաշվետվություններ:
Կարող եք զանգահարել 044 003060

Tigran

Ավելի լավ է գործեք Ա/Ձ-ի կարգավիճակով՝ սկզբնական շրջանում միկրոբիզնեսի դաշտում, սակայն եթե պատվերներով եք աշխատելու, ավելի լավ է գործեք շրջ. հարկի ռեժիմում: Միկրոբիզնեսի դաշտում գործելու դեպքում տարեկան շեմը 24 մլն է, շրջ. հարկի դեպքում՝ 115 մլն: Եթե աշխատողները երիտասարդ են լինելու, ավելի լավ է գործեք շրջ. հարկի համակարգում: Շրջ. հարկի համակարգում գործելու դեպքում ԱՁ-ի մասով վճարելու եք ամսական 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ սոց. վճար՝ տարիքից ելնելով, տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար, շրջ. հարկը կազմելու է եռամսյակի շրջանառության 3.5 %-ը: Աշխատողների ամսական աշխատավարձից պահելու եք 2.5 %-ի սոց. վճար՝ տարիքից ելնելով, 23 % եկամտային հարկ և 1 000 դրամ դրոշմանիշային վճար: Զանգեք 099455932:

Կարինե

Ուզում եմ ավելացնել նաև, որ պարտադիր ՀԴՄ պետք է ունենաք։