Անձը ցանկանում է Ա/Ձ բացել և տարածք վարձակալել

Թինե.

Բարև ձեզ: Ես ունեմ խմբակ, աշխատում եմ երեխաների հետ: Ինչպե՞ս պետք է մտնեմ հարկային դաշտ, և ինչքա՞ն են կազմելու իմ վճարումները: Ուզում եմ Ա/Ձ բացել և տարածք վարձակալել: Էլ ի՞նչ պետք է անեմ, և որքա՞ն են լինելու իմ պարտավորությունները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Հիմա կարող եք ընտանեկան ձեռնարկատիրություն, իսկ 2020թ.-ից՝ միկրոձեռնարկատիրություն: 5 000 դրամ եկամտային հարկ, 12 000 դրամ զինծառայողների ֆոնդին: Ավելի լավ կանեք՝ 2020թ.-ից գրանցվեք, քանի որ հենց Ձեր աշխատելը՝ երեխաների խմբակ պարապելը, մտնում է միկրոձեռնարկատիրության ցանկի մեջ, այն բոլորին չի վերաբերում, ցանկը սահմանափակ է, շեմն էլ մինչև 24 մլն դրամն է:

Մարինե

Ըստ միկրոձեռնարկատիրության՝ այդ ցանկի ֆիզ. անձը կարող է առանց գրանցվելու ՀՎՀՀ ստանալ և գործունեություն ծավալել:

Արա

Սովորաբար մանր խմբակների ուսուցողական գործունեությունը ազատված է հարկերից, ինքնազբաղված անձի կարգավիճակ ստանալուց հետո Դուք կազատվեք հարկերից: