Աննա.
Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ առցանց խանութ բացել սոց. կայքում, որում պատվերով ապրանքներ կվաճառեմ (արտերկրից պատվիրել ու վերավաճառել)։ Հարկերից ոչինչ չեմ հասկանում, բայց ցանկանում եմ ազնիվ աշխատել 🙂 Օգնեք հասկանալ, թե ինչից սկսեմ, ինչ ուսումնասիրեմ, Ա/Ձ պե՞տք է բացել, թե՞ ոչ։ Աշխատողներ չեն լինելու։ Շնորհակալ եմ։
Այո, գոնե Ա/Ձ պետք է գրանցվել, գործելու եք շրջ. հարկի համակարգում, միկրոբիզնեսի համակարգում առցանց առևտրով զբաղվել չի թույլատրվում, ՀԴՄ պետք է ունենաք: Անգամ միայնակ գործելու դեպքում պետք վճարեք շրջ. հարկ եռամսյակային՝ 5 տոկոսի չափով, հանած ծախսերի 4 տոկոսը, ամսական 5 000 դրամ շահութահարկ, ամսական 5 000 դրամ սոց. վճար, եթե վճարող եք, և տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար: Զանգեք՝ 099455932:
Բարև ձեզ։ Առցանց առևտրի համար պետք է գրանցվեք պետ. ռեգիստրում որպես Ա/Ձ։ Այնուհետև ունենաք էլեկտրոնային ստորագրություն, աշխատեք շրջ. հարկի դաշտում։ Հանձնեք հաշվետվություններ և վճարեք հարկեր։ Առցանց առևտրի համար ձեռք բերեք նոր սերնդի ՀԴՄ։ Եթե հարցեր առաջանան, սիրով կօգնեմ՝ (077) 10-22-52։