Անձը ցանկանում է ապրանքներ ներմուծել

Ալբերտ․

Բարև Ձեզ։ Այսպիսի մի հարց ունեմ․ ուզում եմ Ռւսաստանից ներկրեմ ապրանքներ՝ սնունդ, և առաջարկեմ ցանցային խանութներին: Ինչպիսի՞ Ա/Ձ պետք է բացել, որպեսզի մինիմալացնեմ ծախսերս, խոսքը չի գնում մեծ քանակների մասին։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ա/ձ գրանցվելը չի մեծ խնդիրը, այլ բեռնափոխադրման ծախսերը, ԱԱՀ-ն ու այլ ծախսերը: Ըստ ապրանքի կոդի պետք է հաշվարկեք ու պայմանավորվեք արտադրողի/մատակարարի, փոխադրողի հետ, որ տեսնեք գնային առումով ձեռնտու կլինի:

Ալբերտ

Իսկ կարո՞ղ եմ ցույց տալ, որ ձեռք է բերվել հայկական շուկայում։

Tigran

Այո, եթե որևէ մեծածախ ներմուծողից եք ձեռք բերել, փաստաթղթավորումը պետք է ապահովեք: Հաշվարկեք, տեսեք՝ որ տարբերակով է ձեռնտու գործել:

Ալլա

Քանի որ առաջարկելու եք ցանցային խանութներին, ապա այդ կազմակերպությունները հիմնականում նախընտրում են աշխատել ԱԱՀ վճարող կազմակերպությունների հետ, և ներմուծելուց նաև վճարելու եք ԱԱՀ, որը կարող եք հաշվանցել, ուստի ես խորհուրդ եմ տալիս գործել հարկման ընդհանուր դաշտում։

Nerses

Կապ չունի ինչ իրավական կարգավիճակ եք ունենալու, հարկերը նույնն են: Պետք է վճարեք ներմուծման ԱԱՀ, եթե հարկվեք ԱԱՀ-ով այդ գումարը կարող եք հաշվանցել: Ծախսերը մինիմալացնելու հետ կապված պետք է հաշվարկեք ծախսերը եկամուտները ըստ հարկման համակարգի: