Ավետիս․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ ես 62 տարեկան եմ և ունեմ 38 տարվա աշխատանքային ստաժ, գրանցված աշխատող չեմ, բայց անհատ ձեռներեց եմ։ Կարո՞ղ եմ անցնել կենսաթոշակի, վճարում եմ շրջանառության հարկ և շահութահարկ։ Շնորհակալություն։
Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:
անհատ ձեռնարկատեր լինելու տարիները ստաժ են,բացի այն տարիներից երբ անհատ ձեռնարկատերը համարվել է բացառապես միկրոձեռնարկատիրության (մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության) սուբյեկտ կամ օգտվել է «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից.
Հարգելի Ավետիս,
63 տարեկանից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում:
Ձեր պարագայում /անհատ ձեռներեց եք, գործունեությունը շրջանառության հարկի դաշտում է/ դուք համարվում եք աշխատող, Ձեր Ա/Ձ-ն Ձեր համար ստաժ է և 62 տարեկանից չեք կարող անցնել կենսաթոշակի։