Ծովինար.
Բարև ձեզ: Ես ուզում եմ բացել ԱՁ և արտադրել չիպսեր: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո, ինչպե՞ս պետք է հարկ վճարեմ, արդյո՞ք պետք է դիմել սննդամթերքի անվտանգության ծառայություն, և որտե՞ղ է այն գտնվում: Նախապես շնորհակալ եմ պատասխանի համար:
Գրանցվելուց հետո 20 օրվա ընթացքում պետք է շրջ. հարկի հայտարարություն ներկայացնեք հարկային, դրա համար ակտիվ էլ. ստորագրություն է պետք: Սննդամթերքի անվտանգության ծառայությունը Երևանում է, Կոմիտասի փողոցին մոտ ռեգիստրի շենքի հետևի կողմում: Սերտիֆիկացման խնդիր էլ ունեք: Ստանդարտների ինստիտուտն էլ է այդ կողմերում: Հարկերը պետք է վճարեք կամ առանց բանկային հաշիվ ունենալու, կամ հաշվից, կամ այս հղումով:
1. Գրանցվում եք Էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում:
2. Ուղարկում եք շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում:
3. Եռամսյակը մեկ ուղարկում եք հաշվետվություն:
4. Մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը վճարում եք միասնական հաշվին:
5. Ամեն տարվա համար 12 000 դրամ դրոշմանիշային վճար (կապ չունի՝ քանի ամիս եք աշխատել):
6. Ամեն աշխատած ամսվա համար 5 000 դրամ սոց. վճար և 5 000 դրամ շահութահարկ (նախկին եկամտային):
7. 5 ու 6 կետերի համար հաշվետվությունը ուղարկում և վճարում եք մինչ հարկային տարվան հաջորդող ապրիլի 20-ը:
8. Դրոշմանիշային վճարի համար առանձին հաշվեհամար է գործում:
Իսկ Սննդամթերքի անվտանգության ծառայությանը պետք է դիմել, գտնվում է Կոմիտասի պող., 49/2 շենք հասցեում: Զանգահարեք ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ, ավելի հստակ կասեն գործընթացը՝ +374 10 20-38-56 (111):
Անգելինա ջան, որ խնդրեմ, ինձ էլ կօգնե՞ք: ԱՁ-ն զբաղվում է շինարարությունով: Շրջանառության հարկի հայտարարությունը տրվել է: Կասե՞ք միասնական հաշվի համարը, ինչպե՞ս ենք վճարում հարկերը, և արդյո՞ք ԱՁ-ի տնօրենի համար պետք է հարկայինում գրանցման հայտ ներկայացնել: Եվ կասե՞ք՝ ինչպիսի հաշվառում պետք է կատարվի: Սկզբնական հաշվառման փ/թ այս դեպքում ո՞րն է լինելու: Կանխավ շնորհակալ եմ:
Հարկայինում գրանցված գործունեության տեսակից բխող հարկերը վճարելու եք ըստ Ձեր ցանկության՝ կանխիկ կամ անկանխիկ, եթե բանկում Ա/Ձ-ի հաշիվ բացեք: Պարտադիր պետք է լիցենզիա ստանաք, իսկ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքը սա է՝ snund.am, կոնտակտներ բաժնում կարող եք նայել հասցեն: