Անձը ներմուծել է թույլատրելի սահմանից ավել անձնական օգտագործման ապրանքներ

Բարև, հարգելի հաշվապահներ։ Քաղաքացին ՌԴ-ից ՀՀ տեղափոխվելուց ներմուծել է թույլատրելի սահմանից ավել անձնական օգտագործման ապրանքներ։ Մաքսատնից ստացել է ապրանքը, բայց, քանի որ հայտարարագիր չի տվել տույժ, տուգանք ունի և պիտի հայտարարագիր ներկայացնի։ Հարց. դա արվում է էլեկտրոնային համակարգո՞վ ԵՏՄ դարան բաժնում: Դրանով վերջ, թե՞ հաշվետվություն էլ պիտի ներկայացնի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ներկայացնում եք հայտարարագիր և հայտարարություն։

ArmanTom

Հայտարարության համարը կնշե՞ք:

Tigran

Ձեր գրածով ստացվում է, որ ինքը որպես ֆիզ. անձ է ներմուծել ու ոչ թե Անհատ ձեռնարկատեր, այդ դեպքում ԵՏՄ դարանը ծրագիրը ի՞նչ կապ ունի այդ գործառնության հետ:

karine

Կարծում եմ՝ անձնական օգտագործման համար ապրանքներ ներմուծելուց հաշվետվություն չեն տալիս, միայն հայտարարագիր։

Nerses

Եթե ֆիզիկական անձ է, չունի ՀՎՀՀ, բնականաբար էլեկտրոնային համակարգի հետ առանչություն չի կարող ունենալ, և սահմանված չափը գերազանցած ապրանքի համար կատարելու է վճարում: Իսկ ԱՁ-ի դեպքում՝ այո, պետք է լրացնեք ԵՏՄ դարան էջը:

Anushik

Այո, ԵՏՄ դարան բաժնից ներկայացնում եք ՄԻԱՅՆ ներմուծման հարկային հայտարարագիր՝ չափաքանակները գերազանցող մասով: