Անձը ծանուցում է ստացել եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու մասին

Կարինե.

Բարև ձեզ։
Ես որպես ֆիզ. անձ նույն տարում ձեռք եմ բերել ավտոմեքենա և նույն տարում էլ վաճառել եմ։ ՊԵԿ-ից ծանուցում եմ ստացել եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու մասին։ Խնդրում եմ, կնշե՞ք՝ ինչ պետք է անեմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

ՀՕ 147-րդ հոդվածում այսպես է ասվում՝

16) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: Սույն կետի կիրառության իմաստով՝

ա. ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում ավտոմեքենայի օտարումը, եթե ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո՝ 365 օրվա ընթացքում:

Դուք մեքենան վաճառել եք 365 օրը չլրացած, և այն համարվել է ձեռնարկատիրական եկամուտ, ուստի որպես ֆիզ. անձ պետք է հաշվետվություն ներկայացնեք և հարկ վճարեք: Հաշվետվության համար գնացեք հարկային:

Ձեր եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ կերպ՝
ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 1 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:

Արմեն

Կներեք, իսկ եթե 2018թ. սեպտեմբեր ամսին ձեռք եմ բերել երկու մեքենա և երկուսն էլ վաճառել եմ 2018թ. դեկտեմբերին, պլյուս 2019թ. մարտ ամսին վաճառել եմ 2019թ. հունվարին ձեռք բերած 2 մեքենա: Որո՞նց համար պետք է հարկ վճարեմ։

Արա

Պետք է ներկայացնեք եկամտային հարկ վճարող ֆիզիկական անձի եկամտային հարկի տարեկան հաշվարկ: Ձեր գործունեությունը ավտոմատ կերպով դառնում է ձեռնարկատիրական գործունեություն, և Դուք դառնում եք հարկատու:

Հայկանուշ

Դիմեք հարկային տեսչություն, ստացեք ՀՎՀՀ, բացեք էլեկտրոնային էջ և լրացրեք հաշվետվությունների 163 ձևը:

Անի

Խնդրեմ կասեք` հաշվետվության մեջ ի՞նչ պետք է գրվի: ՀՎՀՀ-ն կարիք կա՞ փակելու, և կան արդյո՞ք այլ հաշվետվություններ, որ պետք է ուղղարկվի:
Եվ, եթե ունենք ուշացում` ինչպե՞ս իմանամ` ինչքա՞ն է տոկոսը ավելացել:

Կարինե

Շնորհակալ եմ:

Կարինե

Այսինքն՝ լրացնելուց նշելու եմ 1 %, բայց հաշվարկեմ և գրանցեմ ձիաուժո՞վ:

Նարեկ

Իսկ չե՞ք ասի՝ հետագայում տարեկան հաշվետվություններ էլ կա՞ն։ Մեկ էլ ե՞րբ կարող ենք ՀՎՀՀ-ն փակել։