Hasmik.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Անձը իր սեփական տարածքում բացում է ավտոտեխսպասարկման կետ, ինչի՞ց պետք է սկսի, ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են նախատեսված այսպիսի ծառայություններ մատուցող կառույցների համար: Հնարավո՞ր է արդյոք ավտոպահեստամասերի առք ու վաճառք նույն կառույցի ներքո:
Հարգանքներով` Հասմիկ
Հարգելի Հասմիկ, ավտոտեխսպասարկման գործունեության համար վճարվում է արտոնագրային վճար և վճարման հանձնարարականը դիմում-հայտարարության հետ ներկայացվում է ՀՏ նախքան գործունեությունը սկսելը: Պահեստամասերի վաճառքի մասով առաջանալու է շրջանառության հարկի պարտավորություն: