Լուսինե․
Բարև Ձեզ։ Ես բացել եմ ԱՁ ամառային դպրոցի համար։ Սեպտեմբերից դասապատրաստում եմ անելու։ ԱՁ-ի համար ես վճարում եմ ամսական 5 000 դրամ + տարեկան 18 000 դրամ։ Խնդրում եմ գործից հասկացող մարդկանց գրել ինձ։ Անցյալ տարվա նամակներից նայեցի՝ գրված էր, որ տարեկանով են վճարում 10 000դրամ։ Եթե հնարավոր է, ուզում եմ տվյալ համակարգից օգտվել։
չեք գրել որ շրջհարկի դաշտում եք գործում թե այլ, իսկ սոցվճար վճարող եք թե ոչ,
ու
Եթե աշխատում եք շրջանառության հարկի դաշտում, ապա իրացման շրջանառությունից վճարում եք 5 տոկոս, պլյուս ամեն ամսվա համար 5000 դրամ շահութահարկ, որը կարող եք վճարել մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը, բայց ամեն ամսվա համար, պլյուս ամեն ամսվա համար 5000 դրամ սոց. վճար: Եթե աշխատում եք միկրոձեռնարկատիրության դաշտում, ապա որպես ա/ձ Ձեր համար հարկ չեք վճարում, իսկ սոց. վճարը վճարում եք կամավորության սկզբունքով: Իսկ 18000 դրամը դա դրոշմանիշային վճարի նվազագույնն է: