Մարիա․
Բարև ձեզ: Եթե անձը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ունի 1 տարի մինչև աշխատանքի վերադառնալը, կարո՞ղ է արդյոք այդ ընթացքում աշխատել այլ տեղ։
Մարիա․
Բարև ձեզ: Եթե անձը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ունի 1 տարի մինչև աշխատանքի վերադառնալը, կարո՞ղ է արդյոք այդ ընթացքում աշխատել այլ տեղ։
Նման դեպքի համար օրենքի սահմանափակում չկա, կարող եք:
Կարող է, բայց շատ գործատուներ, դա իմանալով, աշխատողին համոզում են ազատման դիմում գրել:
Աշխատանքային օրենսգրքով և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքով աշխատելու իրավունքը տվյալ ժամանակաշրջանում սահմանափակված չէ, գտնվելով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում՝ Դուք ազատորեն կարող եք աշխատել այլ տեղ:
Եթե անձը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ապա նա կարող է տվյալ ժամանակահատվածում աշխատել ինչպես իր աշխատանքի վայրում, այնպես էլ այլ աշխատանքի վայրում: