Վարդուհի.
Բարև ձեզ: Առաջին ֆիզ. արձակուրդի ժամանակ, երբ չէր գործում միկրոբիզնեսի մասին օրենքը, ես ստացել եմ ֆիզ. արձակուրդի գումարը և դեռ շարունակում եմ ստանալ 18 000 դրամ նպաստ: Հիմա դեռ չլրացած իմ ֆիզ. արձակուրդը կրկին հղի եմ, բայց այն աշխատավայրը, որտեղ ես աշխատում էի, դարձել է միկրոբիզնես, այդ դեպքում ես կարո՞ղ եմ ստանալ ֆիզ.-ի գումարը և նպաստը։ Ես աշխատանքի չեմ վերադարձել ես դեռ գտնվում եմ ֆիզ. արձակուրդում։
Այսինքն՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողը, եթե գնացել է ֆիզ. արձակուրդ մինչև միկրոձեռնարկատիրություն դառնալը, չի՞ զրկվում նպաստից:
Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում կարող եք մայրության նպաստ ստանալ: Բայց ցավոք այստեղ խնդիր է առաջացնում ձեր գործատուի աշխատանքի հարկման դաշտը: Մայրության նպաստը կստանաք որպես չաշխատող անձ, իսկ 18000 ականները (հուլիսից արդեն 26 500) ստանալու իրավունք չունեք: Ըստ Պետական նպաստների մասին օրենքի 27 հոդվածի չեն տարածվում միկրոձեռնարկատիրության վարձու աշխատողների վրա: