Անձը առցանց ծառայություններ է մատուցելու օտարերկրյա ընկերությանը

Արմինե.

Հարցս հետևյալն է՝ եթե անձը պատրաստվում է օնլայն ծառայություններ (ֆրիլանս, օր.՝ թարգմանություններ, տեքստեր գրել և այլն) մատուցել արտասահմանյան ընկերությանը, աշխատելու է տնից, բայց աշխատանքը կայուն բնույթ է կրելու, և աշխատողը աշխատաժամանակին համապատասխան ամեն ամիս որոշակի գումար է ստանալու իր բանկային հաշվի վրա: Նշեմ նաև, որ տվյալ անձի համար արտասահմանում հարկեր չեն վճարվելու: Պարտավո՞ր է տվյալ անձը ՀՀ-ում մտնել հարկային դաշտ և հարկեր վճարել: Եթե այո, ապա ի՞նչ գործողություններ պետք է արվեն, ու՞մ պետք է դիմի, որքա՞ն կկազմեն հարկերը: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest


4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Չեք կարող դիտվել որպես միկրոբիզնես, թարգմանչական գործունեության հաշվով սահմանափակում է առկա: Կարող եք դառնալ ինքնուրույն հարկ վճարող՝ վճարելով 23 տոկոս եկամտային հարկ 2020թ.-ից: Դիմեք հարկային հարկ վճարողի համար ստանալու համար: Ձեզ համար հաշվետու ժամանակաշրջան է համարվելու յուրաքանչյուր հաշվետու տարին: Կամավոր՝ որպես ինքնազբաղված անձ, պետք է վճարեք նաև սոցիալական վճար՝ ստացված եկամուտների 5 տոկոսի չափով:

Արմինե

Շնորհակալ եմ պատասխանի համար, իսկ եթե խոսքը վերաբերում է ոչ թե թարգմանչական գործունեությանը, այլ ծրագրավորման ոլորտում կատարվող ծառայությունների՞ն. դիցուք՝ անձը կատարելու է համակարգչային ծրագրերի թեստավորում: Նու՞յնն են արդյոք պայմանները: Ենթադրենք՝ անձը նաև գրանցված է այլ ընկերությունում որպես հիմնական աշխատող, վճարում է հարկեր, իսկ վերոնշյալ ծառայությունների մատուցումը լինելու է որպես լրացուցիչ աշխատանք:

Տիգրան

Եթե այդ տարբերակն է, ցանկանում եք Ձեր արտաքին գործընկերներին ներկայացնել որ հարկային վճարումներ կատարելու եք, ապա էլի դիմեք հարկային հարկ վճարողի համար ստանալու համար: Հաշվետու ժամանակաշրջան կլինի յուրաքանչյուր հաշվետու տարին՝ վճարելով ստացված եկամուտներից 23 տոկոս եկամտային հարկ 2020թ.-ից: Իսկ սոցիալական վճարը կարիք չի լինի կրկնակի կերպով վճարել, նույնը զինծառայողների ֆոնդի մասով, քանի որ արդեն վճարում եք:

Նարեկ

Իսկ ինչո՞ւ վճարել 23 %, ինչո՞ւ չգրանցվել որպես շրջանառության հարկ վճարող և կատարել հետևյալը․
1․ եռամսյակը մեկ ուղարկել շրջ. հարկի հաշվարկ (Ձև 232),
2․ եռամսյակը մեկ, մինչև հաջորդ ամսվա 20-ը վճարել շրջ. հարկի գումարը (5 %),
3. տարեկան, մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը լրացնել 240 և 244 հաշվետվությունները (շահութահարկը վճարողի և սոց. վճարի),
4․ վճարել ամեն ամսվա 5 000 դրամ շահութահարկի և ամեն ամսվա 5 000 դրամ սոց.-ի վճարները։