Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մաքսային բրոքերի օգնություն

Լյուսի.

Բարև ձեզ: Երրորդ երկրից պատրաստվում եմ ներմուծել մեծ քանակի գյուղատնտեսական տրակտորներ, (Код ТН ВЭД_ 8701 95, более 130 кВт) , խնդրում եմ պարզաբանել՝ ՀՀ-ում դեռ գործում է ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ազատում այս ապրանքների ներմուծման ժամանակ, թե ես ստիպված եմ լինելու վճարել 10% մաքսատուրք, ինչպես նշված է ЕДИНЫЙ ТАМОЖЕННЫЙ ТАРИФ Евразийского экономического союза – ում։

Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մաքսային բրոքերի օգնություն — անցյալ տարի (2019 – ին ) ներմուծել ենք автобетономешалки (Код ТН ВЭД 8705 40 000) , նույն ինքը ՝ միքսեր բեռնատար, նոր / չօգտագործված։ Այդ ժամանակ այս ապրանքատեսակը ազատված էր և՛ մաքսատուրքից, և՛ ԱԱՀ -ից։ Խնդրում եմ հստակ ճշտել և ասել՝ արդյոք այս տարի էլ է ազատված մաքսատուրքից, թե պարտավոր ենք վճարել 15% մաքսատուրք, ինչպես նշված է ЕДИНЫЙ ТАМОЖЕННЫЙ ТАРИФ Евразийского экономического союза – ում։ Կ՞ա այնպիսի փորձված բրոքեր, ով կարող է հստակ պատասխան տալ և այնուհետև ձևակերպել այս Միքսերը, պատրաստ եմ մաքսային միջնորդության ստանդարտ սակագնից վճարել 3 անգամ շատ, միայն թե վստահ լինեմ ներմուծելուց առաջ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Լյուսի, սկսեմ նրանից, որ ինքս մաքսային բրոքեր չեմ, սակայն Դուք պատրաստվում եք ներմուծել երրորդ երկրից տրակտորները ի՞նչ կարգավիճակով՝ ֆիզ. ա՞նձ, Ա/Ձ՞, թե՞ ՍՊԸ, նո՞ր, թե՞ օգտագործված: Կարծում եմ՝ այս տարի Դուք վճարելու եք 10 % մաքսատուրք, ինչպես նշված է ЕДИНЫЙ ТАМОЖЕННЫЙ ТАРИФ Евразийского экономического союза–ում։ Իմացեք՝ եթե երրորդ երկրից է ներմուծումը, ապա միանշանակ մաքսատուրք վճարելու եք, անցած տարի, հասկանալի է, արտոնության ժամկետն էր գործում: Սակայն մյուս կողմից ունենք օրենք՝ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ապրանքների ցանկը, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից: Իսկ Ձեր նշած ԱՏԳԱԱ-ն այդ ցանկի մեջ մտնում է: Ձեր նշած միքսերն էլ է այդ ցանկում: Իմ նայելով՝ այս տարի էլ պարտավոր ենք վճարել 15 % մաքսատուրքը: Եթե կցանկանաք, զանգեք: