Անհրաժեշտ է կատարել վերջնահաշվարկ

koko.

Հարգելի հաշվապահներ, անհրաժեշտ է կատարել վերջնահաշվարկ, եթե հնարավոր է` շտապ: Աշխատողը աշխատել է 9 ամիս: Առաջին 7 ամիսներին ստացել է 90000 դրամ, 8-րդ ամսում` 40000, 9-րդ ամսում աշխատել է մինչև 20.09.11թ: Հնարավորության դեպքում մանրամասնեք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գևորգ

Հարգելի koko, պետք է վարվել հետևյալ կերպ. նախ կարևոր է, թե ինչու է 8-րդ ամսում ստացել 40000, եթե իր մեղքով, ապա կներառենք միջինի հաշվարկում այդ չափով, եթե ոչ, ապա այդ ամիսը չենք ներառի հաշվարկում
միջին ամսական=(7*90000+40000)/8=83750
5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
միջին օրական=83750/21=3988.1
չօգտագործած արձակուրդի օրերի թիվը=(20/12)*(8+2/3)=14.45 եթե աշխատողը չի համարվում ծանր և վնասակար աշխատանք կատարող (20/12-ը մեկ ամսին բաժին ընկնող օրերի թիվն է 8+2/3-ը աշխատած ամիսների թիվը)
վերջնահաշվարկ=3988,1*14,45=57625
այսպիսով վերջնահաշվարկի թիվը կգումարեք մինչև 20.09 հասանելիք ԱՎՈՒՄ-ին և կհարկեք չմոռանալով նախապես հաշվարկել և պահել սոց վճարը քանի որ վերջնահաշվարկից չի պահվում սոց:
6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
միջին օրական=83750/25=3350
չօգտագործած արձակուրդի օրերի թիվը=(24/12)*(8+2/3)=17.34 եթե աշխատողը չի համարվում ծանր և վնասակար աշխատանք կատարող (24/12-ը մեկ ամսին բաժին ընկնող օրերի թիվն է 8+2/3-ը աշխատած ամիսների թիվը)
վերջնահաշվարկ=3350*17.34=58060
այսպիսով վերջնահաշվարկի թիվը կգումարեք մինչև 20.09 հասանելիք ԱՎՈՒՄ-ին և կհարկեք չմոռանալով նախապես հաշվարկել և պահել սոց վճարը քանի որ վերջնահաշվարկից չի պահվում սոց:

Գոհար

Բարև:
Աշխատողը աշխատանքի է ընդունվել 01 մարտի 2011 թ.: Ազատվել է 30.09.2011 թ-ին:
Ինչքա՞ն վերջնահաշվարկ է հասնում:
Շնորհակալություն:

Է. Մ.

վերջնահաշվարկ` 57088
9-րդ ամսվա աշխատավարձ` 24009
ընդհանուր` 81097

Zvart

Իսկ Ձեր կազմակերպությունը 5՞ աշխատանքային օր ունի, թե՞ 6:

Samvel

Վարձու աշխատողին վճարվող վերջնահաշվարկի գումարը կազմող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:
Հիմքը`
30 մայիսի 2005 թ.
ք. Երևան N 1-05/05-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ.կետ 36
(Վերնագիրը փոփ. 08.12.08 N 13-Ն)