Անհրաժե՞շտ է արդյոք որևէ փաստաթուղթ դուրս գրել

Անուշիկ.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում, կազմակերպության բանկային հաշվին գնորդների կողմից որոնք հանդիսանում են ֆիզ անձ, պարբերաբար գումարներ են փոխանցվում առանց հաշիվ ապրանքագրի, անհրաժեշտ է արդյոք որևէ փաստաթուղթ դուրս գրել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Բարև Ձեզ Անուշիկ ես ինչքան հասկացա դուք ապրանք եք ֆիզ. անձին վաճառում ,որի դիմաց նրանք փոխանցում են,կարծում եմ,որ այդ գումարները Ձեզ մոտ կդիտվեն որպես կանխավճար ֆիզ.անձանց կողմից,որոնք այդպես էլ կմնան որպես մնացորդ եթե հաշվապահորեն չձևակերպեք հիմնավորումը`այսինքն հաշիվ-ապրանքագիրը (հ-ա),որտեղ պետք է գրեք ֆիզ.անձի տվյալները և նրա անձնագրի և սոց. քարտի պատճենները պետք է կցեք հ-ա:Հ-ա-ում ձևաորված դեբիտորական պարտքն էլ կփակեք ստացված կանխավճարով:Դա իմ անձնական կարծիքն է Անուշիկ ջան

Թեմուր Գալստյան,ք.Հրազդան

Հաշվին մուտք եղած գումարը պետք է դիտարկել,որպես կանխավճար(կրիդիտորական պարտք):Ապրանք բաց թողնելուց հաշվարկային փաստաթղթում պետք է նշել ֆիզ.անձի անունը,ազգանունը,բնակության (հաշվառման) վայրը (հասցեն) և անձը հաստատող որևէ փաստաթղթի սերիան և համարը: Հիմքը`ՀՀ Կառ. որոշում,թիվ 525, 25.08.1998թ.