Gor.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում`
պետական հիմնարկին մեր կազմակերպությունը ապրանք է մատակարարել: Հարկային հաշիվ անհրաժե՞շտ է դուրս գրել:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Gor.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում`
պետական հիմնարկին մեր կազմակերպությունը ապրանք է մատակարարել: Հարկային հաշիվ անհրաժե՞շտ է դուրս գրել:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ, Գոռ։ Հարգելիս, Հարկային հաշիվ դուրս են գրում միայն ԱԱՀ վճարողները, ինչը չի կարելի ասել հաշիվ – ապրանքագրի մասին։ Եթե Ձեր գործարքի գումարը գերազանցում է 300000 դրամը, ապա Դուք պետք է դուրս գրեք հաշիվ – ապրանքագիր, համաձայն Կառավարության 525 որոշումով հաստատված ՆՅՈՒԹԱԿԱՆ ՈՒ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ)ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԻ։
Ոչ համաձայն ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Հոդված 19. Հարկային հաշիվներ դուրս չեն գրվում`
6) պետական կառավարչական հիմնարկներին ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքների մասով:
Վերը նշված դեպքերում հարկային հաշվի փոխարեն լրացվում (կազմվում) են ընդհանուր կարգով սահմանված այլ հաշվարկային (այդ թվում` բեռնաառաքման) և վճարային փաստաթղթեր: