Արմեն.
Ինչ գրծառնությունների հերթականությամբ կարելի է կրեդիտորական պարտքը ճանաչել անհուսալի և ինձ պատճառաբանմամբ…և եկամուտի ճանաչման ժամանակ արդյոք նպատակահարմար է օգտագործել 6142 ենթախմբային հաշիվը…արդյոք հարկային մարմնին մինչև շահութահարկի հաշվարկը պետք է ներկայացնել տեղեկանք անհուսալի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի մասին:
Կազմակերպությունները մինչև հաշվետու տարվա համար շահութահարկի հաշվարկի ներկայացման օրը, սակայն ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ իրենց հաշվառման վայրի հարկային մարմին գրավոր տեղեկանք են ներկայացնում հաշվետու տարվա ընթացքում անհուսալի ճանաչված դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի վերաբերյալ, բացառությամբ յուրաքանչյուր դեբիտորի մասով 100 հազ. դրամը չգերազանցող պարտքի:
Այժմ արդեն կարող եք բեռնել “Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) կողմից հաշվետու տարվա ընթացքում անհուսալի ճանաչված պարտքերի վերաբերյալ” տեղեկանքն այստեղ…