Անհուսալի դեբիտորական պարտք

Արա.

Բարև Ձեզ։ Ընկերությունը 2020թվականին կատարել է 473 000 դրամի ապրանքների մատակարարում, որից ֆիզիկական անձ հանդիսացող գնորդից ստացել է միայն 236 830 դրամ իր հաշվարկային հաշվին։ Գնորդը մինչև օրս չի վճարել գործարքի մասով առաջացած չվճարված մնացորդը։ Ընկերությունը 2020-ին աշխատել է միկրո դաշտում, իսկ 2021-ից մինչև այժմ շրջհարկի դաշտում։ Ինչպե՞ս վարվել այս դեպքում՝ տա՞լ դեբիտորական պարտքի դուրս գրում, քանի որ այդ անձի հետ կապ հաստատել չի լինում, եթե այո, ապա ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ։ Եվ հակառակ դեպքում ինչպիսի տարբերակ կարող եք առաջարկել։ Նախապես շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
12 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Այո՝ ձևակերպեք որպես անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրում` ժամանակաշրջանի ծախսերի հաշվին (դտ 714 կտ 221)։

Արա

Իսկ դրա համար ի՞նչ հիմքեր են պետք։

Tigran

Եթե կան հիմքեր, որ պարտք է ու գիտեք որ ՀՀ-ում է, փորձեք գտնել ու ստանալ, իսկ որպես անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրելու համար պետք է անկախ հարկման համակարգից դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի պահուստաֆոնդ վարեք ըստ կանոնադրության, որ էլի հիմք ունենաք։

Արա

Նկատի ունեք ըստ ընկերության կանոնադրության, թե՞ պահուստաֆոնդի վարման։ Ընկերության կանոնադրությունը ստանդարտ կանոնադրություն է։

Tigran

Ըստ կանոնադրության, եթե նրանում նախատեսված է կետ, որ կարող են ստեղծվել ու վարվել ֆոնդեր, քանի որ պահուստաֆոնդի վարման կարգի նախաբանում գրված է, որ սահմանվում է շահութահարկ վճարողների դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը, հետևաբար պետք է կանոնադրությամբ նախատեսել ու օգտվել ֆինանսական հաշվառման ժամանակ՝ անկախ տվյալ տարում գործելու հարկման համակարգից։

Արա

Տիգրան ջան, իսկ եթե կանոնադրության մեջ նման կետ չկա, ապա այդ պարագայում ինչի՞ հիման վրա կարելի է ստեղծել այդ ֆոնդը։

Tigran

Երևի միակ տարբերակը անցնել ԱԱՀ դաշտ։

Արթուր

Իսկ տվյալ ֆիզ․ անձի հետ կա՞ արդյոք կազմված պայմանագիր։

Արա

Ոչ, պայմանագիր չի կազմվել, միայն իր անունով դուրս է գրվել հաշիվ վավերագիր։

Արթուր

Հաշիվն էլ է ինչ-որ առումով հանդիսանում պայմանագիր։ Իսկ ստարագրվե՞լ է տպված տարբերակը այդ ֆիզ․ անձի կողմից։

Karine։

Ամեն դեպքքում ձևակերպեք անհուսալի դեբիտորական պարտք։

Ալլա

Քանի որ Հարկման ընդհանուր համակարգում չեք գործում, ձեր ֆինանսական հաշվառման համար կարող եք դեբիտորական պարտքը համարել անհուսալի և դուրս գրել, բայց դա չի նշանակում, որ պարտքը վերացավ, դուք աշխատեք այն ուղղությամբ , որ պարտքը ետ բերեք։