Սոնա.
Բարև բոլորին,
Խնդրում եմ օգնեք. ինձ անհրաժեշտ է իմանալ արդյո՞ք անհատ ձեռներեցը իրավունք ունի իրականացնել ներկրում: Եթե հնարավոր է խնդրում եմ ասեք, թե որտեղից կարող եմ գտնել անհատ ձեռներեցությանը վերաբերող ամբողջական ինֆորմացիա:
Կանխավ շատ շնորհակալություն
Դուք կարող եք օգտվել հարկային ծառայության http://www.taxservice.am կայքի ”ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ” բաժնի ”Տպագիր նյութեր” ենթաբաժնից: Այնտեղ կա ՁԵՌՆԱՐԿ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սոնա բարև Ձեզ: Ամբողջական ինֆորմացիա, Ա/Ձ-ին վերաբերող, մինչև այժմ չեմ հանդիպել: Նրա գործունեությունը կարգավորվում է տարբեր օրենքներով և իրավական ակտերով, որոնք ընգրկված չեն որպես ամբողջություն, կոնկրետ ինչ-որ մի ձեռնարկում կամ պաշտոնական տեղեկագրում: Եթե Ձեր նշած ներկրման բառի և ներմուծում բառի իմաստը նույնն է, ապա, այո, իրավունք ունի: Ուղղակի Դուք պետք է այդ ներկրումը իրականացնեք, սահմանելով բոլոր մաքսային և հարկային օրենքները և կարգերը, ուշադրութուն դարձնելով նրան, թե տվյալ ապրանքի ներկրման համար անհրաժեշտ է ունենալ արտոնագիր կամ լիցենզիա: Եթե տվյալ Ա/Ձ-ի, հարկային տեսչությունում գտնվող անձնական թերթիկում, որտեղ լրացվում է գործունության տեսակները, չի նշված, որ Ա/Ձ զբաղվում է ներկրումով, ապա, խորհուրդ կտամ այդ ներկրումը սկսել այդ ինֆորմացիան ՏՀՏ -ում գտնվող թերթիկում լրացնելուց և արտոնագրի կամ լիցենզիայի հետ կապված հարցերը պարզելուց հետո:
Բարև Ձեզ.Իհարկե կարող եք ներկրում կատարել:
Հարցերի համար այցելեք մեր էջը հետևելով հետևյալ լինկին`
http://groups.to/armenianaccountants/
Չի արգելվում:Նայիր “անհատ ձեռնարկատիրոջ մասին” ՀՀ օրենքի 6-րդ հոդված:
Շատ շատ շնորհակալություն:
Դուք ինձ շատ օգնեցիք:
Շնորհակալություն