Անհատն ԵԱՏՄ երկրից ներմուծում է անձնական օգտագործման ապրանքներ

Մուշեղ․

Հարգելի փորձագետներ, խնդրում եմ օգնեք ինձ պարզաբանել հետևյալ հարցը.

Եթե ​​անհատն իր մեքենայով ԵԱՏՄ երկրից ներմուծում է անձնական օգտագործման ապրանքներ, ապա նա պարտավո՞ր է ԱԱՀ վճարել յուրաքանչյուր ապրանքի համար, թե՞ միայն այն ապրանքների համար, որոնք գերազանցում են 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 171-Ն որոշման մեջ նշված թույլատրելի սահմանը։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

եթե մի անգամ է ​​անհատն իր մեքենայով ԵԱՏՄ երկրից ներմուծում անձնական օգտագործման ապրանքներ, ապա նա պարտավոր է ԱԱՀ վճարել միայն գերազանցող քանակի ապրանքների համար, իսկ երկրորդ դեպքից սկսած համարվում է ոչ անձնական նպատակով ներմուծում,  

Knarik

Անհատը կարող է իր մեքենայով անձնական օգտագործման /նաև օգտագործված/ ապրանքներ բերել,սակայն կան ԱՏԳ կոդերով ապրանքներ, որոնք ունեն նորմաներ կապված քաշի կամ քանակի հետ՝ գերազանցող մասով պետքէ վճարել ԱԱՀ 20տըոկոս:

Արմեն

Իմ կարծիքով հարցը հաշվապահների դաշտից դուրս է:
ՀՕ Հոդված 64.Ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները  

2. ԱԱՀ-ից ազատվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հետևյալ գործարքներն ու գործառնությունները.
41) Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց կողմից «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ իրենց անձնական օգտագործման ապրանքի ներմուծումը.
42) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց կողմից «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ իրենց անձնական օգտագործման ապրանքի ներմուծումը.
43) օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիների կողմից ծառայության ավարտից հետո «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ իրենց անձնական օգտագործման ապրանքի ներմուծումը.

ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ

Հոդված 174.Անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ իրականացվող մաքսային գործառնությունները
11. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծումը դիտարկվում է որպես ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, եթե ֆիզիկական անձանց կողմից կամ նրանց հասցեով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների չափաքանակները (այդ թվումըստ Միության անդամ հանդիսացող կամ չհանդիսացող երկրների) գերազանցում են Կառավարության սահմանած Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:
12. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված չափաքանակները չեն ներառում սույն օրենքի 177-րդ հոդվածում նշված անձանց անձնական օգտագործման ապրանքները, որոնց բնաիրային չափերը սահմանում է Կառավարությունը, ինչպես նաև Միության մաքսային օրենսգրքին համապատասխան որպես անձնական օգտագործման ապրանքներ ներմուծվող ապրանքները:
…………………………………………………………………: