Անհատական իրավական ակտերի վերաբերյալ

Դիանա.

Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս տարբերակել անհատական իրավական ակտը ներքինից: Դե հասկանալի է, որ աշխատանքի ընդունման և ազատման հրամանները, պայմանագրերը, լրացուցիչ պայամանգրերը անհատական են, իսկ, օրինակ, հերթափոխով աշխատողների աշխատանքային ռեժիմը սահմանող ամեն շաբաթ ընդունվող հրամանը անհատակա՞ն է, թե՞ ներքին: Կարո՞ղ է արդյոք այն լինել և ներքին, և անհատական: Ինչպե՞ս պետք է մեկնաբանել “ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ” ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ կետում գրված “որոշակի (բայց ոչ անհատական)” արտահայտությունը: Խնդիրը իրավական ակտերի մասին աշխատակիցներին պատշաճ կերպով իրազեկելու մեջ է, քանի որ անհատական իրավական ակտերի դեպքում բավական չէ դրանք, օրինակ, միայն էլ. փոստով աշխատակիցներին ուղարկելը, տվյալ դեպքում պե՞տք է յուրաքանչյուր աշխատակցի ստորագրությունը և բացի այդ էլ նրանց պետք է հանձնվի՞ մեկական օրինակ: Արդյո՞ք գոյություն ունի ցանկ, որտեղ հստակ տարբերակված են անհատական իրավական ակտերի տեսակները:
Կանխավ շնորհակալություն

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gohar

Դուք ձեր հարցի մեջ էլ գրել էք աշխատողների, այսինքն այդ գրաֆիկը մի հոգու համար չէ նախատեսված, այլ մի քանի, նշանակում է ներքին հրաման է պետք տալ, եթե կազմում եք գրաֆիկ և գրաֆիկը մի քանի հոգու համար է, իսկ ինչու՞ եք ամեն շաբաթ տալիս հրաման, հնարավոր չէ՞ ամիսը մեկ անգամ կամ ես այդպես չեմ անում, ամեն ամիս տալիս եմ տնօրենին հաստատելու առանց հրամանի, որը ամրագրված է ՆԿԿ ում: