Անկանխիկ գործառնությունների մասին օրենք

Վեներա.

Խնդրում եմ՝ 2022թ. հունվարի 18-ին անկանխիկ գործառնությունների մասին ըդունված ՀՀ օրենքի հոդված 4-ի ավելի մանրամասն մեկնաբանություն, երբ համագործակցում են կազմակերպությունը և ֆիզիկական անձը, երբ ֆիզիկական անձը վճարը ստացողի դերում է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tatevik

Մինչև 500,000 դրամ կարող է։

Գայանե

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 4.

Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների կողմից անկանխիկ ձևով գործարքների իրականացումը

 

 
 
կետ 1.   Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների վճարման, փոխառությունների տրամադրման և ստացման գործարքների, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է, դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից, եթե սույն օրենքով և այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր և այլ բացառություններ նախատեսված չեն:
Այսինքն՝ երբ համագործակցում են կազմակերպությունը և ֆիզիկական անձը, ապա ս/թ հուլիսի 1-ից՝գումարի վճարումը և վճարի ստացումն անկանխիկ է մինչև 300 000 ՀՀ դրամ:
 

Գայանե

Այսինքն՝ երբ համագործակցում են կազմակերպությունը և ֆիզիկական անձը, ապա ս/թ հուլիսի 1-ից՝գումարի վճարումը և վճարի ստացումն կանխիկ է մինչև 300 000 ՀՀ դրամ:

Tigran

Այդ ֆորմատի դեպքում կանխիկ կարելի է մինչև 300000-ը, դրանից բարձրը արդեն անկանխիկ։

Kristi Hayk

ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից 300,000 ՀՀ դրամը գերազանցող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների վճարման, փոխառությունների տրամադրման և ստացման գործարքների, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է, դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից, եթե սույն օրենքով և այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր և այլ բացառություններ նախատեսված չեն: