Դավիթ.
Հաշվի առնելով անկանխիկ գործառնությունների մասին նոր օրենքի 4-րդ հոդվածը՝ աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում 1 գործարքը ո՞րն է համարվում, եթե ամսվա ընթացքում այդ պայմանագրի շրջանակներում մի քանի անգամ մատուցվում է ծառայություն, առանձին ամսաթվերով, առանձին ակտերով ակտավորվում է և ամեն առանձին ընդունման-հանձնման ակտի համաձայն վճարումը կատարվում է աշխատանքը կատարելուց անմիապես հետո։
P.S. Պայմանագրի մեջ գործարքի գումար նշված չէ, պայմանագիրը 1 տարի ժամկետով է կնքված։
Եթե պայմանագրում նշավծ է օրինակ 1 մլն, և տարբեր ակտերով վճարել եք 2 անգամ 500 հազար դրամ ապա դա 1 գործարքին է վերաբերվում։
Եթե գործարքը բիզնես-բիզնես ֆորմատի մեջ է, ապա նաև հաշվարկային փաստաթուղթ էլ պետք է գրեք: ֆորմատը հստակ գրեք: Պայմանագրի մեջ գործարքի գումար կարող է և նշված չլինել, նորմալ է:
Քաղ․ իրավական պայմանագիր է, մեկ ակտի մաքսիմալ գումարը 50 000 դրամ է բայց ամսվա ընթացքում մինչև 400000 կազմում է։ Ուզում եմ հասկանալ կարո՞ղ եմ կանխիկ շարունակել վճարել։ Գործունեությունը և իրավաբանական հասցեն մարզում է։
Ոչ, պետք է վճարել անկանխիկ։