Անեկդոտներ հաշվապահների մասին

smile

Ժողովին առաջարկվեց օրվա օրակարգը.
1.Հաշվապահ Պետրոսյանը քննադատում է տնօրենին
2.Աշխատակիցները հրաժեշտ են տալիս հաշվապահ Պետրոսյանին

* * *

Կազմակերպությունում ստուգում է: Ամեն ինչ տեղը տեղին է, հաշվապահությունում ոչ մի սխալ չկա:
Հաշվապահը ուրախ է: Հարկային տեսուչը նույնպես.
-Ձեզ տուգանք
-?!
-Հարկային տեսչությանը ձեռք առնելու համար

* * *

Հաշվապահը ստուգում է աշխատակցի գործուղման հաշվետվությունը.
-Այս ի՞նչ հսկայական հաշիվ է
-Հյուրանոցի…
-Ո՞վ է Ձեզ կարգադրել հյուրանոց գնել

* * *

Կազմակերպությանը անհրաժեշտ է գլխավոր հաշվապահ: Փոխտնօրենը առաջարկում է տնօրենին.
-Ես հաջող թեկնածու ունեմ աչքիս տակ…Ճիշտ է, նրան 2 ամիս դեռ կա ազատ արձակվելու

* * *

Կազմակերպության գլխավոր հաշվապահի թափուր տեղի համար բազմաթիվ թեստերից ու ստուգումներից հետո վերջինը կազմակերպության բաժնետիրոջ հետ հարցազրույցն է: Բաժնետերը հասարակ հարց է տալիս. ” Ինչի՞ է հավասար 2*2 ” : Բոլորը, ով 4 է պատասխանում, ակնթարթորեն մերժվում են: Մի քանի հոգի մերժվելուց հետո հետաքրքիր պատասխան է հնչում` 44:
Բաժնետերը.
-Ինչպե՞ս է այդպես ստացվում:
-Շատ հասարակ… 20 Ձեզ, 20 ինձ, 4-ն էլ դրամարկղ` դրամարկղում պետք է ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆ լինի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
***NARA

Երեխան հարցնում է իր հաշվապահ մայրիկին
– Մամ, կենսաբանության գրքում գրված է, որ մարդու 80 %-ը ջուր է, դա ճի՞շտ է:
– Դե որ գրքում է գրած, ուրեմն ճիշտ է.
– Բա էն 20%-ն ի՞նչ է
– ԱԱՀ բալիկս…
,))))))))))))))))

***NARA

Աշխատանքի ընդունվող հաշվապահին հարցնում են.

– Քանի՞ տարի եք աշխատել Ձեր նախկին աշխատավայրում:

– Չորս տարի:

– Վատ չէ: Իսկ ինչու՞ եք աշխատանքից ազատվել:

– Համաներում են հայտարարել:
😉

Նաիրա

Ապրեք լավ հումորներ եք գրել,հատկապես Նառա ջան դու հումորով հաշվապահ ես երևում !!!

Կարինե

44-ի հետ կապված կա ևս մի տարբերակ:
Ինչքան ա պետք որ ստացվի???

ԵՍԹԵՐ

Շորհակալություն շատ լավն էին:
Տնօրենը հաշվապահին հարցնում է.
-5*5-ը ինչի է =:
Հաշվապահը պատասխանում է.
-Ինչքան պետք է լինի: