Խորհրդակցության ժամանակ առաջարկվեց նիստի օրակարգը.
1. Հաշվապահի քննադատական դիտողությունները տնօրենին
2. Հաշվապահի հրաժեշտի արարողությունը
Տղան հարցնում է բիզնեսմեն հորը:
– Պապ, իսկ մենք ֆանտաստիկայի կամ միստիկայի ժանրից ինչ-որ բան ունե՞նք կարդալու:
– Այո, իմ հաշվապահի հարկային հաշվետվությունները:
Լավ հաշվապահ դժվար է գտնել, այդ պատճառով Վերա Պավլովնան արդեն քսան տարի է գտնվում է հետախուզության մեջ:
Հաշվապահը ընկերոջ հետ բնագիտության թանգարանում:
– Այս դինոզավրը 2 միլիոն տարեկան և 10 ամսական է:
– Որտեղի՞ց այդքան ստույգ իմացար:
– Դե ես վերջին անգամ այս թանգարանում եմ եղել 10 ամիս առաջ, և գիդն ասաց, որ այս դինոզավրը 2 միլիոն տարեկան է:
Հաշվապահի ինքնակենսագրականից. «Անսպասելի ստուգումների ժամանակ պատրաստ եմ ուտել բոլոր փաստաթղթերը»:
Եթե ձեր հաշվապահը վճարում է բոլոր հարկերը, թող իր աշխատավարձը ստանա Հարկային տեսչությունում:
– Արմեն, ինձ թվում է մեր հիմնարկում շուտով լուրջ փոփոխություններ են լինելու:
– Որտեղի՞ց իմացար:
– Այսօր մեր հաշվապահի համակարգչում կայքերի պատմությունը տեսա. Նա փնտրել է «ՀՀ քրեական օրենսգիրքը», «օրգանական թույներ», «ինչպես թաքցնել մարմինը» և «Մագադանի կլիման»:
Շատ լավն էր 😀
Վառվում էր Հարկայինի շենքը: Ով ինչով կարող էր, օգնում էր` ոմանք փայտ էին ավելացնում, ոմանք էլ բենզին… 🙂