Անավարտ արտադրություն և հիմնական արտադրություն

Վահե.

Հարգելի հաշվապահներ, “Պահեստից բաց են թողնվել նյութեր արտադրությանը (կամ արտադրության մեջ ծախսվել են նյութեր)” գործառնության համար հանդիպել եմ 2 ձևակերպում.

1. դ-տ “Անավարտ արտադրություն”
կ-տ “Նյութեր”

2. դ-տ “Հիմնական արտադրություն”
կ-տ “Նյութեր”

Ըստ էության 2-րդ գործարքով ծախս է ճանաչվել, որը հասկանալի է: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս տարբերակել, թե խոսքը “Անավարտ արտադրությանն” է վերաբերում, թե “Հիմնական արտադրությանը” այն դեպքում, երբ գործառնության մեջ կոնկրետ նշված չէ, որ նյութերը ուղղվել են հիմնական արտադրամաս:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կարեն

Հարգելի Վահե, իմ կարծիքով առաջին ձևակերպումը` դ-տ “Անավարտ արտադրություն”
կ-տ “Նյութեր”, սխալ է: Բոլոր նյութերը սկզբից գնում են “Հիմնական արտադրություն”: Տարվա վերջում, երբ առ 31.12.XX անավարտ արտադրություն եք ունենում, տալիս եք ձևակերպում` դ-տ “Անավարտ արտադրություն” կ-տ “Հիմնական արտադրություն”: