Աստղիկ․
Հարգելի գործընկերներ, մի հարց էլ ես ունեմ՝ կապված աշխատողի երկարատև անաշխատունակության հետ։ 140 և ավելի օր աշխատողը, մնալով անաշխատունակության մեջ, վերադարձել է աշխատանքի՝ փակված անաշխատունակության թերթիկով, սակայն դեռևս ապաքինված չէ։
Հարց1 ․ Անաշխատունակության թերթիկ նորից ներկայացնելու դեպքում ընկերությունը կատարելու՞ է արդյոք վճարում՝ անաշխատունակության թերիթիկի համաձայն, ունի՞ այդ իրավունքը, թե՞ ոչ։
Հարց 2․ Եթե չի վճարում, ապա ինչպե՞ս է վարվում՝ համաձայն օրենքի։
Կանխավ շնորհակալություն։
Բարև Ձեզ, Աստղիկ: Այո, նոր անաշխատունակության թերթիկ ներկայացնելու դեպքում իհարկե պետք է կատարվի նպաստի հաշվարկ և վճարվի աշխատողին: Բժշկական հանձնաժողովը կարող է աշխատողին անաշխատունակ ճանաչել 180 օր, և այդ օրերի համար նրան պետք է վճարվի նպաստ: Ընկերության համար պետք է հիմք հանդիսանա բժշկական հաստատության կողմից տրված անաշխատունակության թերթիկը:
հարց 1 այդ հիվանդությունը վերաբերում է աշխատատեղը և պաշտոնը ավելի երկար ժամանակով պահպանելու դեպքերին,.
հ.113
7) աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով).
Հարգելի Տիգրան, ցանկը որտեղի՞ց կարող եմ վերցնել, որի դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով։
ավելի լավ է սոցապի կայքում նայեք կամ իրենց զանգեք հարցրեք համար 114-ով