Ամալյա.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման մեջ փոփոխություն կա:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ամալյա.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման մեջ փոփոխություն կա:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վերջին փոփոխությամբ առաջին օրն էլ է դարձել վճավող գործատուի կողմից։
ժամանակավոր անաշխատունակության նպաստի մի քանի ձևեր կան, Դուք ո՞րը նկատի ունեք:
Այո, կա, արդեն առաջին օրը ևս վճարվում է:
Հարգելի Ամալյա, այո, առաջին օրվա համար ևս վճարվում է, եթե սա ի նկատի ունեք։
2021 թվականի մայիսի 27-ին ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-242-Ն ՀՀ որոշում.
Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի «աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող» բառերը հանել, իսկ «օրվա» բառը փոխարինել «օրերի» բառով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերում և 2-րդ մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:
Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասից հանել «մայրության» բառը.
2) 10-րդ մասի «Մայրության նպաստը» բառերը փոխարինել «Նպաստը» բառով, իսկ «անցնելը» բառը՝ «անցնելու ամիսը» բառերով.
3) 12-րդ և 13-րդ մասերի «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:
Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով․
«4.1. Հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում գործատուի փոփոխության (բացառությամբ վերակազմակերպման) դեպքում վարձու աշխատողին մայրության նպաստը վճարում է լիազոր մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով։»:
Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետից հանել «աշխատանքային օրվան հաջորդող» բառերը: