Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Լուսինե.

Բարև Ձեզ: Աշխատակիցը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդից երեք ամիս առաջ է վերադարձել: Անաշխատունակության նպաստ հաշվելիս միջին աշխատավարձը ցածր է մինիմում աշխատավարձից: Ինչպե՞ս հաշվեմ նպաստը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Եթե ցածր է մինիմումի 50%-ից, հաշվում եք մինիմումի 50%-ով, եթե ընկած է 50-100% միջակայքում, ապա՝ ըստ ստացված հաշվարկի:

Ալլա

Եթե վարձու աշխատողի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:

Tigran

Պետք է միջինի համար վերցնեք իր մինչև խնամքի արձակուրդ գնալու աշխատավարձի չափը:

Մարիաննա

Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:
Այդ 9 ամիսների համար վերցրեք աշխատողի հիմնական աշխատավարձը, գումարեք նաև 3 ամսվա ընթացքում ստացած եկամուտը և բաժանեք 12-ի, ստացված միջին ամսական աշխատավարձի 80 %-ից հաշվարկեք անաշխատունակության նպաստը։ Եթե միջինը պակաս կլինի նվազագույն ամսական աշխատավարձի 50 %-ից, կվերցնեք 43 590 դրամը։

Ներսես

Հաշվարկը պետք է կատարեք  նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:

Հերմինե

Այդ դեպքում հիմք եք վերցնում ՀՀ նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը:

Հերմինե

Հիմք եք վերցնում նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը։