Մարինե.
Հարգելի մասնագետներ, անաշխատունակության նպաստը հաշվարկելիս անհրաժեշտ է բաժանել վճարված գումարները 12-ի: Եթե աշխատողը աշխատել է տվյալ գործատուի մոտ 12 ամսից պակաս, ապա վարձու աշխատողը ներկայացնում է տեղեկություն նախորդ գործատուի մոտ աշխատելու եկամուտների վերաբերյալ: Ինչպե՞ս հաշվարկել անաշխատունակության նպաստը, եթե տվյալ գործատուի մոտ աշխատողը աշխատել է 12 ամսից պակաս, և տեղեկություններ չեն ներկայացվել մեկ ուրիշ գործատուի մոտ ստացված եկամուտների վերաբերյալ: Օրինակ, եթե աշխատողը աշխատել է 9 ամիս, բայց մենք բաժանենք 12-ի ընդհանուր եկամուտների գումարը, ապա աշխատողը տուժում է: Կանխավ շնորհակալություն:
Այո, այդպես էլ կա, աշխատողը այդ դեպքում տուժում է:
Այո, ցավոք այդպես է: