Բարև ձեզ։ Երբ երեխան ծնվում է, մենք նորի՞ց պետք է բուժհաստատության կողմից տրված հետծննդաբերական անաշխատունակության թերթիկ ներկայացնենք գործատուին։ Եվ դրանից հետո 2 տարի կարո՞ղ ենք գտնվել արձակուրդում։
Եթե կեսարյանի կամ զույգ լինելու դեպք չի,ապա բուժհաստատության կողմից հետծննդաբերական անաշխատունակության լրացուցիչ թերթիկ չի տրվում, այլ տրվածի ժամկետի ավարտին հաջորդող օրվանից կատարվում է երեխայի խնամքի արձակուրդի տվյալի գրանցումը ծրագրում ու ձևակերպվում:
Կբացատրեք՝ ի՞նչ է նշանակում՝ նորից։ Եթե բյուլետենը ներկայացրել եք գործատուին 140 կամ 180 օրվա, ստացել նպաստը, դրա ավարտից հետո, մինչև երեխայի 2 տարին լրանալը (3 տարի) կգտնվեք խնամքի արձակուրդում։

Երեխայի ծնունդից հետո գրում եք դիմում և գնում երեխայի խնամքի արձակուրդ։