Մարինե.
Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը հղիության և ծննդաբերության անաշխատունակության թերթիկը բերում է աշխատանքի վայր 2021 թվականի դեկտեմբերի 30-ին, իսկ բյուլետեն գնում է 2022 թվականի հունվարի մեկից: Կարո՞ղ եմ հրամանը տալ ներկայացնելու պահին` դեկտեմբերի 30-ին և հրամանի մեջ հղումը կատարեմ 2022 թվականի հունվարի 01-ից, իսկ գումարը ստանա 2022թվականի հաշվարկի մեջ:
Իսկ ինչու՞ եք անաշխատունակության թերթիկի համար հրաման տալիս, դրա կարիքը չկա, անաշխատունակության թեթրիկը ինքնին հավաստի փաստաթուղթ է և հրաման տալու իմաստ չկա, գումարը կարող եք վճարել հունվար ամսվա մեջ:
Պետք չի՞ տալ հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման հրաման:
Հանգիստ տվեք հրաման, դա նորմալ է, կան կազմակերպություններ որոնց մոտ այդ հրամանները տալը սովորական կարգ է: Հրամանով աշխատելը համարում եմ ճիշտ կարգ:
Այո, կարող եք հրամանը տալ ներկայացնելու պահին` դեկտեմբերի 30-ին, հրամանի մեջ պետք է գրեք ըստ բյուլետենի ֆիզ.արձակուրդ գնալու օրը, իսկ վճարումը հունվարին նորմալ է, քանի որ այն հաշվարկվում է դրամակղային եղանակով:
Շնորհակալություն
Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն
անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո
առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում: