Անաշխատունակության թերթիկ

Գրիգոր․

Բարև Ձեզ: Եթե աշխաողը ներկայացրել անաշխատունակության թերթիկ՝ տրված հիվանդանոցի կողմից մինչև դեկտեմբերի 01-ը, իսկ դեկտեմբերի 02-ից անաշխատունակության թերթիկ տրվել է պոլիկլինիկայի կողմից՝ բուժումը տանը շարունակելու համար, ապա դեկտեմբերի 02-ից նորից 5 օր գործատուի՞ կողմից եմ վճարելու։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Առաջին բյուլետենի վրա ուշադիր նայեք վերևի ձախ անկյունում պետք է ընդգծված լինի “շարունակելի՛” բառը: Եթե բյուլետենների արանքում ընդհատում չկա նշանակում է 5 օրը չեք առանձնացնում:

Հերմինե

եթե շարունակելի հաշվեք, այսինքն` անընդմեջ հաշվարկով, միայն մեկ անգամ, եթե վճարվել է առաջինը և 2-րդը նորից եք հաշվարկում այդ դեպքում նորից գործատուի 5 օրը հաշվվում է:

Ալլա

Ժամանակավոր անաշխատունակության 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ աշխատանքային օրերի համար անաշխատունակության նպաստը վճարվում է գործատուի, իսկ 6-րդ աշխատանքային օրվանից սկսածՀայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Սույն դրույթը ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի համար կիրառվում է մեկ անգամ անկախ ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված անաշխատունակության թերթիկների թվից:

Tigran

Եթե շարունակելի բյուլետեն է` ոչ, նորից չեք վճարելու: