Հիվանդաթերթիկ

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը նոյեմբեր ամսից գտնվում է անաշխատունակության մեջ: Այսօր նոր անաշխատունակության թերթիկ է ներկայացրել: Հիմա հարց՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների հաշվետվությունները ճշտված ուղարկեմ, թե՞ կարող եմ նոյեմբեր, դեկտեմբեր և հունվարը միանգամից լրացնեմ ուղարկեմ: 2 անաշխատունակության թերթիկներ են՝ դրոշմանիշային չի պահվու՞մ չէ: Շնորհակալ եմ

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, եթե արդեն ուղարկել եք նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների հաշվետվությունները ճշտված ուղարկեք, դրոշմանիշային չի պահվում:

Մարիաննա

Բարև Ձեզ: Դուք պետք է որ արդեն ներկայացրած լինեք նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների հաշվետվությունները, եթե սխալ եք ներկայացրել, կարող եք ճշգրտել: Եթե նոր անաշխատունակության թերթիկ է բերել աշխատողը նաև հունվար ամսվա համար, ապա կարող եք նպաստը հաշվարկել և ներառել հունվարի հաշվետվության մեջ, եթե շարունակելի է նաև փետրվարին, կարող եք հունվարին բացակա դնել և նպաստը հաշվարկել փետրվարին: Անաշխատունակության նպաստից պահվում է միայն եկամտային հարկ:

Գայանե

Այո, կարող եք ճշտված ուղարկել։