Անաշխատունակության թերթիկ չվճարվող արձակորդի ընթացքում

Անի.

Եթե աշխատակիցը գտնվում է չվճարվող արձակորդում և այդ ժամանակահատվածի համար ներկայացնում է անաշխատունակության թերթիկ, արդյո՞ք հիվանդության նպաստ այս դեպքում կարող է հաշվարկվել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ։ Չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում: Եթե անաշխատունակությունը շարունակվում է նաև չվճարվող արձակուրդի ավարտից հետո, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է այն աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվանից, երբ աշխատողը պետք է անցներ աշխատանքի:

Tigran

Չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստ չի տրվում, բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի:
Եթե անաշխատունակությունը շարունակվում է նաև չվճարվող արձակուրդի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտից հետո, ապա նպաստը տրվում է այն աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվանից, երբ աշխատողը պետք է անցներ աշխատանքի:

Ներսես

Ոչ, չի հաշվարկվում

Արա

Այո, հիվանդության նպաստ վճարվում է, իսկ արձակուրդի օրերը երկարում են հիվանդության օրերի քանակով։