Լիլիթ․
Բարև Ձեզ։ Կներեք մեկ հարց տամ. աշխատակից ունենք ով հունվար ամսին ընդհատումներով, բայց փետրվար, մարտ ամսիներին ամբողջությամբ եղել է անաշխատունակության մեջ, ինձ հետաքրքիր է՝ նա իրավունք ունի 3 ամիս անընդմեջ, թե՞ տարվա ընթացքում 3 ամիս բացակայելու աշխատանքից: Եվ ի՞նչ դեպքում է տրվում 120, որոշ դեպքերում 140 օր անաշխատունակություն, և դա էլ ընդմիջումներով է, թե՞ տարվա ընթացքում: Կանխավ շնորհակալ եմ…
Տարվա ընթացքում։
24 օր առաջ այս հարցին պատասխանել ենք,
Աշխատանքային օրենսգրքի հոդված 118. Մասնագիտական հիվանդություն և աշխատանքային խեղում ստացած, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ դարձած աշխատողի երաշխիքները
1. Մասնագիտական հիվանդության կամ աշխատանքային խեղման պատճառով աշխատունակությունը կորցրած աշխատողի աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են մինչև աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամության կարգի որոշումը: Աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու և հաշմանդամության կարգը որոշվելու դեպքում գործատուն սույն գլխով նախատեսված հիմքերով կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված դեպքերում ժամանակավոր անաշխատունակ դարձած աշխատողները պահպանում են իրենց աշխատատեղը և պաշտոնը, եթե նրանք ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չեն ներկայացել ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով:
Իսկ կներեք, 120 անընդմեջ օրերը կամ տարվա ընթացքում 140 օրը լրանալուց հետո, ինչպես է վճարումն իրականացվում, եթե աշխատողը էլի բերում է անաշխատունակության թերթիկ վճարելու՞ ենք:
Այդ դեպքում արդեն հաշմանդամության կարգի որոշման հարց է առաջանում, 6 ամիս ժամկետով միայն հանրային ծառայության ոլորտում է թույլատրվում հիվանդության պատճառով բացակայել:
Հարգելի Տիգրան, մենք ՊՈԱԿ ենք ու մեր աշխատակիցը հաշմանդամության կարգ ունի, խնդրում եմ կասեք՝ քանի՞ օր է թույլատրվում տարվա մեջ բյուլետեն, և թույլատրելի օրերը լրանալուց հետո որքա՞ն ժամանակ պետք է վճարվի: Դիմում եմ Ձեզ խնդրում եմ ուղղորդեք…
18. Հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում վարձու աշխատողին անաշխատունակության թերթիկ տրվում է հիվանդության (վնասվածքի) ամբողջ ժամանակաշրջանի համար
աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությունը կորցնելու օրվանից մինչև դրա վերականգնումը կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:
18.1. Տևական հիվանդության (երկարատև ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի քրոնիկական հիվանդության սրացման, վնասվածքների և այլ հիվանդությունների) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում
հաշմանդամություն ունեցող աշխատող անձին, բացառությամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակում ունեցող անձի, անաշխատունակության թերթիկ տրվում է հիվանդության ամբողջ ժամանակաշրջանի համար
մինչև օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի վերականգնումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը՝առավելագույնը 3 ամիս ժամկետով:19. Տևական հիվանդության (երկարատև ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքերի
քրոնիկական հիվանդության սրացման, վնասվածքների և այլ հիվանդությունների) դեպքում, բացառությամբ վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների, անձը բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրվում ժամանակավոր անաշխատունակությունն սկսելու օրվանից հետո 80-րդ օրը (ոչ աշխատանքային օր լինելու դեպքում
դրան նախորդող աշխատանքային օրը), եթե անձի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությունը դեռևս չի վերականգնվել: Հիվանդը բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում եռամսյա ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ:20. Սույն կարգի 19-րդ կետով սահմանված դեպքում
բուժող բժիշկը հիվանդին բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրում այն ժամկետում, երբ մինչև սահմանված 3 ամիսը լրանալը մնացել է 10 օր: Ընդ որում, հիվանդի բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է եռամսյա ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ:
առավելագույնը ևս 3 ամիս ժամկետով:21. Եթե, ըստ բժշկասոցիալական փորձաքննության եզրակացության, բավարար հիմք չկա հիվանդին հաշմանդամ ճանաչելու համար, և նա շարունակում է մնալ ժամանակավորապես անաշխատունակ, ապա անաշխատունակության թերթիկում նշված ժամկետը կարող է երկարաձգվել հանձնաժողովի կողմից
Շնորհակալ եմ անչափ, 3 ամիսը լրանալուց հետո կամ կարող ենք ազատել աշխատողին՝ տալով վերջնահաշվարկ կամ էլ կարող ենք չազատել ու վճարել սովորական աշխատավարձ:
Տեսեք ըստ կարգի հանգամանքները ինչ ընթացքով կընթանան արդեն ելնելով նշվածից կկողմնորոշվեք ոնց վարվել: Ինձ թվում է բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու հարց կա ամեն դեպքում:
Իհարկե կլինի բժշկասոցիալական փորձաքննություն, ուղղակի դրանից հետո ինչքան բյուլետեն բերի պետք է վճարե՞նք, թե՞ ոչ, սա է ինձ համար անհասկանալի…
21 Եթե, ըստ բժշկասոցիալական փորձաքննության եզրակացության, բավարար հիմք չկա հիվանդին հաշմանդամ ճանաչելու համար, և նա շարունակում է մնալ ժամանակավորապես անաշխատունակ, ապա անաշխատունակության թերթիկում նշված ժամկետը կարող է երկարաձգվել հանձնաժողովի կողմից առավելագույնը ևս 3 ամիս ժամկետով:
Այսինք եթե կգնա բժշկասոցիալական փորձաքննության ու հաշմանդամ չի ճանաչվի, ապա անաշխատունակության թերթիկում նշված ժամկետը կարող է երկարաձգվել հանձնաժողովի կողմից առավելագույնը ևս 3 ամիս ժամկետով:Իսկ եթե հանձնաժողովը հաշմանդամ չի ճանաչի էլ չեք վճարի,աչդեն ազատման հարց է առաջ գալու:
Հարգելի Տիգրան, իսկ եթե 1-ի կետին համապատասխան աշխատողը արդեն ունի հաշմանդամության կարգ, ի՞նչ քայլեր են արվում։