Անաշխատունակության թերթիկի հետ կապված

Արմինե.

Բարև Ձեզ: Անաշխատունակությունը ինչպե՞ս լրացնել հաշվետվության մեջ՝ աշխատողի, թե՞ 1.1 կետում նշված հատվածում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Եկամտային հաշվարկի մեջ անաշխատունակության վերաբերյալ տվյալները լրացվում են աշխատողի 1,10 և 1,11 տողերում։

Tigran

1.10 և 1.11 տողերը վերաբերում են ժամանակավոր անաշխատունակությանը:

Anushik

[1.10] սյունակում նշվում են հաշվետու ամսում գործատուի միջոցներով վարձու աշխատողին վճարված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարները, [1.11] սյունակում նշվում են հաշվետու ամսում ՀՀ պետական բյուջեի միջոցներով վարձու աշխատողին վճարված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարները, [1.12] սյունակում նշվում են հաշվետու ամսում հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստի վերահաշվարկման արդյունքում ավելի վճարված նպաստի հետպահվող գումարները: «Նպաստների դասակարգման կոդը» սյունակում նշվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տեսակը կամ հետպահման դեպքը (կոդը). 1 – հիվանդության նպաստ, 2 – պրոթեզավորման նպաստ, 3 – առողջարանային բուժման նպաստ, 4 – մայրության նպաստ, 5 – ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ, 6 – ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը:
«Ժամանակավոր անաշխատունակության (հետպահման) / սկիզբը (օրը)» և «Ժամանակավոր անաշխատունակության (հետպահման) / ավարտը (օրը)» սյունակներում նշվում են ժամանակավոր անաշխատունակության կամ հետպահման ժամանակահատվածը, ընդ որում` եթե գործատուն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստը վճարել է ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման 5-րդ հավելվածի 9-րդ կետով սահմանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա (բացակայում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջը), ապա որպես ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջ լրացվում է յուրաքանչյուր անգամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի գործատուին ներկայացնելու օրը` առանց փոփոխելու ժամանակավոր անաշխատունակության սկիզբը:

Աննա

Անաշխատունակության թերթիկի հետևի մասում համապատասխան ըստ հոդվածների եք լրացնում, վերևի մասում նշում եք կազմակերպության անուն, տեսակ, իրավական ղեկավարի անուն, ազգանուն, ստորագրություն: Հետո վանդակներում հաշվարկների թվերը, կողքի հատվածում թվերը տառերով: