Ռիմա.
Բարև Ձեզ։ Եթե աշխատակցի համար բացվել է անաշխատունակության թերթիկ և նա գտնվում է անաշխատունակության ընթացքի մեջ և միևնույն ժամանակ ցանկանում է աշխատել տնից, նշելով, որ իր անաշխատունակության թերթիկը մասամբ հաշվի առնենք, այսինքն` մի մասը հաշվի առնենք, իսկ մյուս մասը, քանի որ տնից աշխատելու է, հաշվի չառնենք: Արդյոք կա՞ որևէ օրենքի հղում, որը կկարգավորի այս հարցը։ Միգուցե սահմանվում է, որ անաշխատունակության ընթացքում աշխատակիցը իրավունք չունի զբաղվել իր աշխատանքային պարտականություններով։ Կանխավ շնորհակալություն։
Օրենքի հղում չկա, ուղղակի իրա կողմից կատարված աշխատանքի դիմաց կարող եք պարգևատրում, կամ հավելավճար, կամ լրացուցիչ աշխատանքի կատարման դիմաց վճարեք։
Որևէ օրենքի հղում, որը կկարգավորի այս հարցը,չկա։ Չկա սահմանված, որ անաշխատունակության ընթացքում աշխատակիցը իրավունք չունի զբաղվել իր աշխատանքային պարտականություններով, հասկանալի է որ չի ցանկանում եկամուտ կորցնել,սակայն դուք պետք է լրիվ կարգով հաշվի առնեք բյուլետենի կամ անաշխատունակության հանգամանքը,ինչ ժամկետի հաշվով կբերի բյուլետենը դա էլ պետք է հաշվի առնեք,հաշվարկեք ու վճարեք:
Չկա այդպիսի օրենք, բուլետինի ընթացքում եթե զբաղվում է աշխատանքով ապա չի ստանում բուլետինի գումարը:Կողմ եմ Ալլաի ասածի հետ ձևակերպեք պարգևատրում:
Եթե ներկայացվել է անաշխատունակության թերթիկ` ապա պետք է այն վճարվի։ Իսկ տանից աշխատելու համար գտեք ձեզ հարմար վարձատրման միջոց։ Օրենքով այդպիսի բան նախատեսված չի։
Հիվանդաթերթիկ բացելու դեպքում համապատասխան օրերի համար միևնույնն է հաշվվելու է հիվանդության նպաստի գումար, օրենքը չի արգելում այդ ժամանակահատվածում աշխատել տանից, գործատուն իր հայեցողությամբ կարող է լրավճար վճարել: