Տաթև.
Բարև ձեզ: Եթե ֆիզարձակուրդից հետո աշխատել եմ 4 ամիս և ներկայացրել եմ 4 օրվա անաշխատունակության թերթիկ, այդ դեպքում ինչպե՞ս են հաշվում այդ 4 օրվա գումարը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Տաթև.
Բարև ձեզ: Եթե ֆիզարձակուրդից հետո աշխատել եմ 4 ամիս և ներկայացրել եմ 4 օրվա անաշխատունակության թերթիկ, այդ դեպքում ինչպե՞ս են հաշվում այդ 4 օրվա գումարը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վճարվում է 4 ամիսների միջինի չափով, եթե գումարը նվազագույն աշխատավարձի կամ ժամային դրույքաչափի 50%-ից ցածր է կազմում՝ պետք է վճարվի նվ. աշխատավարձի կամ ժամային դրույքաչափի 50%-ի չափով:
Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:
Գտնում են միջին ամսական աշխատավարձը, ընդ որում՝ հաշվարկային ժամանակահատվածի (12 ամիս) այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը: Այնուհետև ստանում են միջին ամսական աշխատավարձի 80 %-ը, բաժանում այն 21-ի (հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) կամ 25-ի (վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) և բազմապատկում անաշխատունակության օրերի թվով։
Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:
Միջին աշխատավարձի 80 տոկոսը, բաժանում են կամ 21, կամ 25, բազմապատկում 4 աշխատանքային օրվա վրա։