Անաշխատունակության թերթիկ

Նաիրա.

Հարգելի հաշվապահներ…
Հարցս հետեւյալն է,եթե ունեմ անաշխատունակության թերթիկ 12 օրվա համար,աշխատում եմ X հաստատությունում 2003 թ-ի հունվարից,ինչպես է հաշվարկվելու այդ օրերի գումարը 230,000.00(առանց պահումների) դրամ աշխատավարձի դեպքում

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նաիրա

Նաիրա ջան իմ անունն էլ է Նաիրա, իսկ հիմա անցնենք հարցի պատասխանին:Նախ առաջին հերթին պետք է որոշեք վերջին 3 ամիսների միջին աշխատավարձը,այնուհետև եթե միջին աշխատավարձը գերազանցում է 100000 դրամը այդ դեպքում որպես միջին աշխատավարձ վերցվում է 100.000-ին գումարած 100.000-ը գերազանցող գումարի 30 տոկոսը:Այդ գումարն էլ բաժանվում է 30,4 բազմապատկվում 12-ով:Ստացված գումարն էլ վերցվում է 100 տոկոսի չափով այն աշխատողներին, ովքեր ունեն 8 և ավելի տարվա ապահովագրական (աշխատանքային) ստաժ, իսկ 80 տոկոսի չափով այն աշխատողների համար, ովքեր ունեն մինչև 8 տարվա ապահովագրական (աշխատանքային) ստաժ:
Ձեր պարագայում եթե վերջին 3 ամիսներին ստացել եք 230000,ապա այդ դեպքում 100000+(130000*30%)=139000/30,4*12=54869 (եթե 8 տարուց ավել ստաժ ունեք),իսկ եթե պակաս է 8 տարուց կստանաք 43895 (80 %),ի դեպ նշեմ նաև որ ձեր հիվանության նպաստից միայն եկամտահարկ է պահվում,այս անաշխատունակության նպաստի գումարը և ամսվա մնացած օրերին աշխատած ձեր աշխատավարձը կգումարվեն իրար և նոր պահումներ կարվեն:
Մանրամասն կարող եք նայել ՀՀ ԱԺ 2005 թ. ՀՕ-208-Ն օրենքի մեջ: